Մահազդ

Մահազդ



ՀՅԴ Կենտրոնական Եւրոպայի Առանձնակի Կոմիտէն ցաւով յայտնում է, վերջին ամիսներին իր շրջանի մի քանի վաստակաշատ եւ սիրելի ընկերների կորստի գոյժը:

Ընկ. Սերոբ Խաչատուրեանը Գերմանիայի Գիսէն քաղաքում մահկանացուն կնքեց  2024 թ. օգոստոսի 22-ին:

Ընկ. Գրիգոր Հալլաճեանը մահացաւ 2024-ի սեպտեմբերի 22-ին, Վիեննայում:

Ընկ. Ալիս Մարուխեանը հեռացաւ կեանքից 2024 թ. հոկտեմբերի 5-ին, Միւնխենում:

Սիրելի գաղափարակիցների կորստեան առիթով Առանձնակի  Կոմիտէն իր եւ շրջանի ընկերների անունից  ցաւակցութիւններ է յայտնում  հանգուցեալ  ընկերների հարազատներին եւ մտէրիմներին, ինչպէս եւ ՀՅ Դաշնակցութեան մեծ ընտանիքին:

Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի:

ՀՅԴ Կենտրոնական Եւրոպայի Առանձնակի Կոմիտէ                  

Share