Նիդերլանդների Թագաւորութեան խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունուել են նոր բանաձեւեր, որոնք դատապարտում են Բաքուի ռեժիմի ապօրինի գործողութիւնները եւ կոչ անում ազատ արձակել Ադրբեջանում ապօրինի պահուող Արցախի նախկին ղեկավարութեանն ու ընդհանրապէս բոլոր հայ գերիներին:
«Մենք կտրականապէս մերժում ենք Նիդերլանդների Թագաւորութեան խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի կողմից հակաադրբեջանական հերթական երկու բանաձեւերը»,-ասւում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարութեան մամուլի ծառայութեան ղեկավար Այխան Հաջիզադէի մեկնաբանութեան մէջ։
alphanews.am