Հ. Յովնանեան ընտանեկան հիմնադրամն ընդունում է դրամաշնորհների յայտէր՝ ուղղուած Հայաստանում աշխատուժի զարգացմանը

Հ. Յովնանեան ընտանեկան հիմնադրամն ընդունում է դրամաշնորհների յայտէր՝ ուղղուած Հայաստանում աշխատուժի զարգացմանը

Հ. Յովնանեան ընտանեկան հիմնադրամն ընդունում է դրամաշնորհերի յայտէր՝ ուղղուած Հայաստանում աշխատուժի զարգացմանը: Այս տարուայ վերջին՝ չորրորդ եռամսեակը Հիմնադրամը նուիրում է աշխատուժի զարգացմանը և ընդունում ծրագրերի առաջարկներ՝ միտուած այս ոլորտի բարելաւմանը:

«Դրամաշնորհեր կտրամադրուեն այն նախաձեռնութիւններին, որոնք համահունչ են մեր ռազմավարական նպատակներին, մասնաւորապէս՝ կենտրոնանում են մեծահասակաների աշխատանքային և մասնագիտական հմտութիւնների զարգացման, զբաղուած աշխատուժի կարողութիւնների վերազինման, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթութեան (ՆՄԿ և ՄՄԿ) համակարգերի բարելաւման և կրթական հաստատութիւններում կարիերայի ծառայութիւնների ամրապնդման ուղղութեամբ։ Մեր առջև դրուած խնդիրների լայն շրջանակը միտուած է նպաստելու աշխատուժի զարգացման գործընթացին համակարգային և անհատական մակարդակներում՝ ապահովելով չափելի արդիւնք և տևական ազդեցութիւն ոլորտում»,- ասում է Հ. Յովնանեան ընտանեկան հիմնադրամի ծրագրերի ղեկավար Անահիտ Յակոբեանը:

Դրամաշնորհերի յայտերը պէտք է թիրախաւորեն Հիմնադրամի կողմից սահմանուած երեք խումբ նպատակները. մեծահասակների կարողութիւնների բարելաւում, նախնական և միջին մասնագիտական կրթութեան ոլորտի զարգացում, կրթական հաստատութիւններում կարիերայի կենտրոնների հզօրացում։ Ծրագրերի առաջարկները պէտք է հասցէագրեն տուեալ երեք խմբերում սահմանուած ինը նպատակներից (տէ’ս՝ կից յղումը) մէկը, լաւագոյն դէպքում՝ մի քանիսը։  Առաջնահերթութիւն կտրուի այն ծրագրերին, որոնք թիրախաւորում են մի քանի խնդիր միաժամանակ:

Հ. Յովնանեան ընտանեկան հիմնադրամի դրամաշնորհին կարող են դիմել շահոյթ չհետապնդող կազմակերպութիւնները, կրթական կենտրոնները, համալսարանները,  նախնական և միջին մասնագիտակական հաստատութիւնները: Հասանելի գումարի չափը այս եռամսեակի բոլոր դրամաշնորհների համար 250,000 ԱՄՆ դոլար է, որը կբաշխուի յաղթող մի քանի կազմակերպութիւնների միջև:

Հիմնադրամը խրախուսում է պետական և մասնաւոր հաստատութիւնների միջև համագործակցութիւնն այս ոլորտում, ուստի երկու կամ մի քանի կազմակերպութիւնների համատեղ դիմումներին կտրուի նախապատւութիւն։ Որպէս կարևոր պայման կհամարուեն նաև արդէն իսկ ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները և հիմնաւորումների հետազօտական հիմքերը։

յայտադիմումների ընդունման մեկնարկը տրուել է հոկտեմբերի 1-ին և կշարունակուի մինչ դեկտեմբերի 30-ը:

Հ. Յովնանեան ընտանեկան հիմնադրամի կայքում արդէն ներկայացուած են գալիք տարուայ առաջին երկու եռամսեակների թիրախ ոլորտները, որոնց մասին մանրամասն կհաղորդուի Հիմնադրամի կայքում և մամլոյ հաղորդագրութեամբ։

***

1986 թուականից Հ.Յովնանեան ընտանիքի հիմնադրամը աւելի քան 97 միլիոն ԱՄՆ դոլար է յատկացրել հարիւրաւոր բարեգործական, կրթական, գիտական, մշակութային և այլ նախաձեռնութիւնների ու նախագծերի, որոնք միտուած են օժանդակելու աշխարհի հայ համայնքներին, ինչպէս նաև Նիւ Ջերսի նահանգի Մոնմութ և Օուշն շրջանների կազմակերպութիւններին:

Share