400 բալիստիկ հրթիռ 30 րոպէում։ Իրանի խոստացուած պատժիչ գործողութիւններն է իրականացրել բալիստիկ եւ թեւաւոր հրթիռներ արձակելով Իսրայելի ուղղութեամբ։
Նշւում է, որ դրանց 80%-ը հարուածել են նախանշուած թիրախներին։
Իսրայելի ղեկավարութիւնը երկրի բնակչութեանը յորդորել էր շտապ պատսպարուել ապաստարաններում։ Իսրայելի ողջ տարածքում օդային ռմբակոծման ազդանշան էր միացել։ Առաջին հարուածները բաժին են հասել մայրաքաղաք Թել-Աւիւին։
Ըստ իրանական լրատուամիջոցների` հրթիռներից մէկը պայթել է Միջերկրական ծւում, որի շնորհիւ ոչնչացուել են իսրայէլական գազային պլատֆորմները։
Իսրայելի հրթիռակոծութիւնն իրականացուել է Իրանի գերագոյն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի հրամանով։
Տեղի ունեցածին արդէն արձագանքել են ԱՄՆ-ը, ՄԱԿ-ը եւ Թուրքիան։
ԱՄՆ նախագահ Ջոն Բայդէնը հրայեանգել է ԱՄՆ զինուորականներին օգնել Իսրայելին պաշտպանուել Իրանի յարձակումներից։ ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարն էլ իր հերթին է դատապարտել մերձաւորարեւելեան հակամարտութեան ընդլայնումը։ Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ողջունել է Իրանի գործողութիւնը։
Միաժամանակ տեղեկութիւններ են տարածւում, որ իսրայէլական «Երկաթեայ գմբէթ» ՀՕՊ համակարգի՝ իրանական հրթիռները որսալու անկարողութեան հետեւանքով հրթիռները խոցել են նախատեսուած թիրախները։ Այդ թւում, խոցուել է Իսրայելի ռազմական օդակայաններից մէկը։
Իրանական Shafaqna գործակալութիւնն էլ պնդում է, թէ իրանական յարձակման արդիւնքում ոչնչացուել են աւելի քան 20 իսրայէլական 5-րդ սերնդի F-35 կործանիչ։
Իրանի Յեղափոխութեան պահապանների կորպուսից յայտնել են, որ Իսրայելի պատասխան հարուածների պարագայում իրենք աւելի հզօր յարձակում կ’իրականացնեն։
Միաժամանակ իսրայէլական կողմը յայտարարել է, որ ՑԱԽԱԼ-ն ունի պլան ու արագ համարժէք պատասխան է տալու Իրանին։ Ըստ իսրայէլական աղբիւրների՝ Իրանի յարձակման հետեւանքով իսրայէլական կողմը զոհեր չունի։
Իսրայելի պնդմամբ՝ իրավիճակն այս պահին կայուն է, երկրի ղեկավարութիւնը կոչ է արել պատսպարուած բնակիչներին դուրս գալ ապաստարաններից։