Բեյրութում կապի անձնական սարքի պայթիւնի հետեւանքով վիրաւորուել է Լիբանանում Իրանի դեսպանը

Բեյրութում կապի անձնական սարքի պայթիւնի հետեւանքով վիրաւորուել է Լիբանանում Իրանի դեսպանը

Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբայ Ամանին վիրաւորուել է կապի անձնական սարքի պայթիւնի հետեւանքով: Այդ մասին յայտնում է իրանական Mehr գործակալութիւնը։

Գործակալութեան տեղեկութիւններով՝ դեսպանն օգտագործել է փեյջեր։ Ինչպէս նշում է իրանական գործակալութիւնը, Ամանիի վնասուածքները թեթեւ են, իսկ նրան տեղափոխել են Բեյրութի հիւանդանոցներից մէկը։ Լիբանանում Իրանի դեսպանութիւնը եւս յայտարարել է, որ դիւանագէտի կեանքին վտանգ չի սպառնում։ 

Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբայ Ամանի

Աւելի վաղ նշուել էր, որ Բեյրութի հարաւային արովարձանում, որտեղ տեղակայուած են Հեզբոլահի շտաբային գրասենեակները, կապի սարքաւորումների պայթիւնների հետեւանքով հիւանդանոցներ են տեղափոխուել տասնեակ տուժածներ: Լիբանանի առողջապահութեան նախարարութիւնը յայտարարել էր երկրի բոլոր բուժհաստատութիւնների՝ բարձր պատրաստականութեան վիճակի բերման մասին, ինչը կապուած էր վիրաւորների մեծ թուի հետ։ 

Տեղեկութիւն են ստացւում Լիբանանի հարաւից, այդ թւում՝ Էն Նաբաթիայից, Սայդայից եւ Տիւրոսից տուժածների մասին։ 

Al Jazeera հեռուստաընկերութեան աղբիւրը յայտնել է, որ Իսրայելի զինուորականներին յաջողուել է կոտրել Հեզբոլահի անվտանգութեան եւ խմբաւորման անդամների հաղորդակցման համակարգերը

Share