Քանադայի հայութիւնը մերժում է Ալէն Սիմոնեանի պատուիրակութեանը

Քանադայի հայութիւնը մերժում է Ալէն Սիմոնեանի պատուիրակութեանը

ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտէի յայտարարութիւնը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալէն Սիմոնեանի՝ Կանադայ այցելութեան առիթով

Միջպետական յարաբերութիւնների զարգացման շրջանակներում սեպտեմբերի 25-30-ը նախատեսւում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալէն Սիմոնեանի եւ ԱԺ պատուիրակութեան այցելութիւնն Օտտաւայ։

Մտահոգիչ է տեղեկանալ, որ Ալէն Սիմոնեանի պատուիրակութեան կազմում ներառուած են միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցութեան անդամները՝ առանց ընդդիմութեան պատգամաւորների:

Հայաստանի Ազգային ժողովի Հայաստան-Կանադայ խորհրդարանական բարեկամութեան խմբակցութեան ըննդիմադիր պատգամաւորները միտումնաւոր դուրս են մնացել այս պատուիրակութիւնից։ Այս երեւոյթն ինքնին ժողովրդավարական կանոնակարգի խախտում է։ Ժողովրդաւարութեան տարրական սկզբունքներն ու մարդու հիմնական իրաւունքները ոտնահարող ՀՀ գործող վարչախմբի այցելութիւնը ողջունելու մտադրութիւն չունի կանադահայութիւնը:

Գործող վարչախմբի՝ ընդդիմադիր ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի օգտագործմամբ գործելաձեւը հակասում է ժողովրդաւարութեան սկզբունքներին։ Այս բոլորը դատապարտելի արարքներ են ժողովրդաւարութեան դրօշակակիր Կանադայում ապրող ժողովրդի համար։

Վարչախմբի կողմից որդեգրուած ապազգային քաղաքականութեան հետեւանքով աններելի նահանջ է արձանագրւում մեր ազգային կենսական շահերի նկատմամբ։ Արցախի հիմնախնդիրը վերստին միջազգային օրակարգ բերելու հնարաւորութեան ուղիների որոնման հետամուտ Հայ դատի յանձնախմբերի աշխատանքները խափանող Ալէն Սիմոնեանն ու ՔՊ-ական գործող վարչախումբը հետեւողական զիջումներով, սահմանազատման ապօրինի եւ անձնատուողական գործընթացով, դարձել են թուրք-ադրբեջանական քաղաքական օրակարգի կամակատարը։

Մենք համոզուած ենք, որ Հայաստանի գործող վարչախումբն իրաւունք չունի որոշելու Արցախի կարգավիճակի ճակատագիրը եւ նախորոշելու Հայաստանի ինքնիշխան սահմանները, եւ առ այդ, վերստին դատապարտելով իրենց ազգակործան ընթացքը, առաջիկայ օրերին Կանադայ ժամանող վարչախմբի կազմը նկատւում է անցանկալի պատուիրակութիւն։

ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտէ

Share