Պետք է Ադրբեջանը պատասխանատուութեան ենթարկուի ցեղասպան արարքների համար

Պետք է Ադրբեջանը պատասխանատուութեան ենթարկուի ցեղասպան արարքների համար

Սեպտեմբերի 19-ին եւ 20-ին Վաշինգտոնում՝ Կապիտոլ Հիլում կը հաւաքուէն հազարաւոր հայ ակտիւիստներ ԱՄՆ տարբեր նահանգներից՝ «Հաշւէտուութիւն-2024» խորագրով միջոցառումներին մասնակցելու համար։ Հաւաքը, որ նախաձեռնել են ԱՄՆ հայ դատի գրասենեակները, նպատակ է հետապնդում եւս մէկ անգամ բարձրաձայնել 2020-2023 թթ. Ադրբեջանի կողմից Արցախի բնակչութեան նկատմամբ իրականացուած էթնիկ զտման փաստը եւ հաշուետուութիւն պահանջել ԱՄՆ իշխանութիւններից։

Հայ Դատի Վաշինգտօնի գրասենեակի մամուլի պատասխանատու Եղիսաբեթ Չուլջեանը Alpha News-ին մանրամասներ է ներկայացրել։

«Սա հաշուետուութեան ձեռնարկ է։ Թեեւ ԱՄՆ-ը խոստացել էր՝ ամէն ինչ անելու է, որ Ադրբեջանի կողմից իրականացուած ցեղասպանական գործողութիւնները չկրկնուէն արցախցիների դէմ, բայց, ցաւօք, մենք այդ բոլոր խոստումների պատասխանը ստացանք։ Մենք տեսանք, թէ ինչ արեց Ալիեւը վերջին տարիներին արցախցիների հետ՝ յարձակումներ, 120․000 մարդու տեղահանում սեփական տնից։ Սա առիթ է եւ պէտք է 4 կողմից ամերիկահայ գաղութականներն ու զօրակցողները գան Վաշինգտօն՝ կոնգրէսականների հետ հանդիպելու, եւ եւս մէկ անգամ պահանջէն, որ Ադրբեջանին պատասխանատուութեան ենթարկէն իրենց ցեղասպան արարքների համար։ Պետք է կենտրոնանալ, որ Ադրբեջանին տրամադրուող ռազմական օժանդակութիւնը կրճատուի, նաեւ յատուկ պատժամիջոցներ պէտք է կիրառուէն Ադրբեջանի կառավարութեան այն դէմքերի դէմ, որոնք դաժան գործողութիւններ են իրականացրել արցախցիների նկատմամբ։ Մեր գաղութականներն այդ օրերին պէտք է իրենց առաջնորդների հետ լայնածաւալ հանդիպումներ ունենան կոնգրէսականների հետ։ Միտքն այն է, որ կարողանանք հաշուետուութեան բանաձեւերը ամէն կերպ դնել քուէարկութեան»,- ասաց Չուլջեանը։

Անդրադառնալով ԱՄՆ առաջիկայ ընտրութիւններին՝ նա նշեց․

«Թէ՛ Թրամփի, թէ՛ Քամալայ Հարիսի պաշտօնավարման ընթացքում անհրաժեշտ քայլեր չէն ձեռնարկուել Արցախի ցեղասպանութիւնը դադարեցնելու համար։ Ընդհակառակը՝ Թրամփի ղեկավարութեան ընթացքում տեսանք, որ 120 մլն-ից աւելի օժանդակութիւն է ուղարկուել Ադրբեջան, եւ անշուշտ նախագահ Բայդենի եւ Հարիսի վարչակազմի ընթացքում տեսանք ցեղասպանական արարքներ, որոնց դէմ որեւէ մէկը յստակ քայլ չի ձեռնարկել մինչ օրս։ Շրջափակման 10 ամիսների ընթացքում տեսանք, որ այս երկուսի վարչակազմը 1 լումայ չուղարկեց Արցախ՝ օժանդակելու շրջափակման մէջ գտնուող 120․000 մարդու։ Բայց հիմա՝ մինչ ընտրութիւնը, պէտք է իւրաքանչիւր թեկնածու յստակ քայլեր ձեռնարկի ինչպէս Արցախի հարցի շուրջ, այնպէս էլ հայկական շատ այլ հարցերի վերաբերեալ»,- եզրափակեց Չուլջեանը։

Share