Ես եմ հոգացել բուժմանս ծախսէրը, բայց թող համապատասխան մարմինները այդ խնդիրները լուծեն, մենք մեր հակառակորդներին կը յաղթենք. Ռուդիկ Մկրտչեան

Ես եմ հոգացել բուժմանս ծախսէրը, բայց թող համապատասխան մարմինները այդ խնդիրները լուծեն, մենք մեր հակառակորդներին կը յաղթենք. Ռուդիկ Մկրտչեան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հաւաքականի անդամ, Եւրոպայի առաջնութեան բրոնզէ մեդալակիր Ռուդիկ Մկրտչեանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ես չէի խօսելու այս մասին, բայց լռել էլ չեմ կարող այն դէպքում, երբ իմ բոլոր մարզիկ ընկերները բարձրաձայնում են նաեւ իմ խնդիրների մասին։ Վերջերս կայացած Եւրոպայի առաջնութիւնից առաջ ես նոյնպէս ունէի եւ՛ առողջական խնդիրներ, եւ՛ վնասուածքներ, սակայն, առանց որեւէ կառոյցի աջակցութեան բուժումը ստացել եմ իմ սեփական միջոցներով եւ յաղթահարել այդ դժուարութիւնները։

Այդքանից յետոյ զինուել եմ համբերութեամբ եւ մեծ ուժ գտել իմ մէջ՝ գնացել եմ յաղթանակի հետեւից։ Նուաճել եմ այն տեղը, որքան հասցրել եմ պատրաստուել առաջնութեանը։ Եթէ մեր համապատասխան մարմինները եւ կառավարութիւնը չթերանային իրենց գործում եւ մէզ աջակցեին, որպէսզի մենք ժամանակին բուժեինք մեր վնասուածքները եւ աւելի լաւ ու երկար մարզուեինք, ապա կը կարողանայինք աւելի լաւ արդիւնք ցուցաբերել։

Փաստօրէն, այսքանից յետոյ ստացւում է այնպէս, որ մենք ոչ միայն մեր հակառակորդների հետ ենք պայքարելու, այլ հետներս քայլող խնդիրների։ Ցաւօք, բոլորին միաժամանակ յաղթել հնարաւոր չէ։ Համապատասխան մարմինները թող միայն այդ տեխնիկական խնդիրները լուծեն, իսկ մենք էլ կը յաղթենք մեր հակառակորդներին։ Ամբողջ աշխարհում եւ մեր գլխաւերեւում կը ծածանենք հայոց եռագոյնը»։

Share