ԿԳՄՍ նախարարը հիմնաւոր չի համարում մարզիկների պնդումները

ԿԳՄՍ նախարարը հիմնաւոր չի համարում մարզիկների պնդումները

Պնդումները, թէ հայ մարզիկները պետութիւնից աշխատավարձ եւ ֆինանսական աջակցութիւն չէն ստանում, հիմնաւոր չէն: Համաձաձն Արմթայմզին այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրոյցի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանեանը:

«Դրանք չէն համապատասխանում իրականութեանը»,- ասաց նախարարը:

ԿԳՄՍ նախարարութիւնը, մարզիկների պնդումներին ի պատասխան, երէկ հանդէս էր եկել յայտարարութեամբ՝ ներկայացնելով ԿԳՄՍՆ-ի կողմից ըմբիշներին յատկացուած ֆինանսական միջոցները 2021 թ. եւ 2022 թ. առաջին եռամսեակում:

Ըստ նախարարութեան հրապարակման՝ 2022 թուականի առաջին եռամսեակում մարզիկներ Արսէն Յարութիւնեանն արդէն իսկ ստացել է աւելի քան 1 մլն դրամ, Սլաւիկ Գալստեանը՝ 720 հազար դրամ, իսկ Վազգէն Թեւանեանը՝ 540 հազար դրամ:

Անդրադառնալով մարզիկների վնասուածքների բուժման խնդրին՝ նախարարութիւնը շեշտել էր՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային 12 մլն դրամ է յատկացուել՝ դեղորայքի, յաւելումների եւ վիտամինների ձեռքբերման համար: Մարզիկների բուժզննման եւ վնասուածքների բուժման ապահովմամբ զբաղւում է «Սպորտային բժշկութեան կենտրոն»-ը, որը 2021 թուականից գտնւում է ՀՀ առողջապահութեան նախարարութեան ենթակայութեան ներքոյ:

Յիշեցնենք՝ յունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հաւաքականի մարզիչները, Եւրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյեանը եւ միւս մեդալակիրները երէկ հանդէս էին եկել մամուլիս ասուլիսով, որի ժամանակ իրենց դժգոհութիւն էին արտայայտել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտէի, ԿԳՄՍ նախարարութեան եւ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նկատմամբ: Նրանց խօսքով՝ նշուած կառոյցները անտարբեր վերաբերմունք են ցուցաբերում իրենց, աշխատավարձ չէն ստանում, չունեն բժիշկ, իրենց անձնական միջոցներով են բուժում վնասուածքները:

Share