ԱԺ ընդդիմութիւնը մեծ միջոցառում է նախատեսում մարզահամերգային համալիրում

ԱԺ ընդդիմութիւնը մեծ միջոցառում է նախատեսում մարզահամերգային համալիրում

Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախութեան օրը, ԱԺ ընդդիմութիւնը` «Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» դաշինքները, նախատեսում են մեծ միջոցառում անցկացնել Կարէն Դեմիրճեանի անուան մարզահամերգային համալիրում։ 

Նրանք դիմել են համալիրի ղեկավարութեանը, որ մեծ դահլիճը վերցնեն՝ աշխարհին ցոյց տալու, որ Արցախի թեման փակ չէ, այսպիսի մեծ դահլիճ են կարողանում հաւաքել:

Սկզբում ՄՀՀ ղեկավարութիւնը` յանձին Կարէն Ղազարեանի, մերժել է յայտը, սակայն, հաւանաբար, գիտակցելով, որ աղմուկ կբարձրանայ, համաձայնել են փոքր դահլիճը տրամադրել:

Ի դէպ, Բագրատ սրբազանին ՄՀՀ-ն մերժել էր դահլիճ տրամադրել: Այդ օրը Արցախի քաղաքական էլիտան եւ ընդդիմադիր գործիչները նախատեսում են նաեւ այցելել Եռաբլուր։

«Հրապարակ»

Share