Ընթանում է տեսակի կռիւ․ պայքարող մարդիկ այս իշխանութեան թիրախում են․ Իշխան Սաղաթելեան

Ընթանում է տեսակի կռիւ․ պայքարող մարդիկ այս իշխանութեան թիրախում են․ Իշխան Սաղաթելեան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանեանի կալանքը երկարացնելու հարցով դատական նիստից առաջ, լրագրողների հետ զրոյցում, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը ընդգծեց՝ պայքարող մարդիկ շարունակում են մնալ այս իշխանութեան թիրախում։

«Հաշտ չենք այս իրավիճակի հետ, երբեք չենք համակերպուելու։ Անցնող 4-5 տարիների ընթացքում մեր կռիւը տուել ենք, շարունակելու ենք աւելի մեծ թափով։ Դաշնակցութեան անդամները՝ շարքայինից մինչեւ ղեկավարութիւն, այս թուրքական իշխանութիւնների կողմից հետապնդուել են, հետապնդւում են, վստահ եմ՝ առաջիկայում հետապնդումները շարունակուելու են։ Եւ առհասարակ, այսօր Հայաստանում պայքարող մարդիկ այս իշխանութեան թիրախում են՝ մի պարզ պատճառով․ քանի դեռ այդ մարդիկ կան, այդ քաղաքական ուժերը կան, այս երիտթուրքական կառավարութիւնն իր ծրագրերը չի կարողանալու ամբողջական աւարտին հասցնել»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

Նրա խօսքով՝ ընթանում է նաեւ տեսակի կռիւ, խորքային գաղափարական պայքար, որի ընթացքում իշխանութիւնը պատրաստ  է ցանկացած քայլի։

«Պատրաստ է ցանկացած սրիկայութեան՝ ինչպէս Գերասիմ Վարդանեանի եւ այլ պարագաներում է․ սարքել մարդկանց գլխին՝ կեղծ ձայնագրութիւններից մինչեւ շինծու քրէական գործեր։ Նպատակն է՝ մեկուսացնել մարդկանց, ճնշում բանեցնել, որ փորձեն անարգել իրենց ծրագիրն իրականացնել, բայց կարծում եմ՝ այսքանից յետոյ պէտք է պարզ լինէր՝ այս մեթոդներով որեւէ ՀՅԴ-ականի լռեցնել չէն կարողացել, չէն էլ կարողանալու»,- ասաց Սաղաթելեանը։

Share