Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքեանը կոչ է արել հարուած հասցնել Ադրբեջանում Իսրայելի բազաներին․ գրում է The Daily Telegraph պարբերականը։
Ըստ աղբիւրի՝ Փեզեշքեանը փորձում է համոզել Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսին հրաժարուել Իսրայելին ուղղակի հարուած հասցնելու գաղափարից՝ ի պատասխան Թեհրանում Իսմայիլ Հանիայի սպանութեան։ Նա առաջարկել է հարուած հասցնել Իսրայելի գաղտնի բազաներին՝ Իրանի հարեւան երկրներում:
ԻՀՊԿ բարձրաստիճան գեներալները պնդում են, որ ուղիղ հարուած հասցնեն Թել Աւիւին եւ իսրայէլական այլ քաղաքներին՝ կենտրոնանալով ռազմաբազաների վրայ՝ քաղաքացիական բնակչութեան շրջանում զոհերից խուսափելու համար:
Պարբերականը նշում է, որ հնարաւոր հարուածների վերաբերեալ վերջնական որոշումը կը կայացնի Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենէին։