Վարչապետ Նիկոլ Փաշինեանին հեռացնելու օրակարգով սեպտեմբերին պայքարի երկրորդ փուլ է սպասւում, Շիրակի մարզում բնակիչների յետոյ երեկուայ հանդիպումից յետոյ «Ազատութեանն» ասաց «Տաւուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը:
Գործողութիւնների հերթականութիւնից Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանը շատ մանրամասներ չյայտնեց։ Հստակ է միայն, որ մեկնարկը կտրուի սեպտեմբերի սկզբին, բայց ոչ թէ հանրահաւաքով, այլ դահլիճային հանդիպմամբ: Յենց այդ ձեւաչափով էլ աջակիցների հետ կքննարկէն Փաշինեանին հեռացնելու ուղիները:
«Պայքարի երկրորդ շրջանն ինչպե՞ս է լինելու, նեռը պէտք է հեռանայ շատ լաւ ձեւով», — ասաց Գալստանեանը:
Մոտ երկու ամսուայ փողոցային պայքարից յետոյ, երբ ոստիկանութիւնը յունիսի 12-ին յատուկ միջոցներ կիրառեց ցուցարարների նկատմամբ, ընդդիմադիր շարժման առաջնորդը պայքարի ձեւաչափը փոխեց:
Այժմ անհնազանդութեան ակցիաների եւ հանրահաւաքների փոխարէն մարզային այցեր է անցկացնում, շրջում Երեւանի վարչական շրջաններով: Երեկ էլ Շիրակի Սառնաղբիւր գիւղում ակցիաների վերսկսման մասին ոչինչ չասաց, միայն նշեց, թէ պայքարի մեթոդները կփոխէն. հետեւութիւն են արել իշխանութեան գործողութիւններից:
«Մենք տեսել ենք արիւն ցանկացող նեռ, իշխանութիւն արիւն տենչացող, արիւնով յագեցող ու մենք որոշել ենք մեր մարտավարութիւնը եւ մեթոդները փոխել, փոխել այնպէս, որ այդ արիւնի հաճոյքը ինքը չունենայ», — ընդգծեց նա:
Գնահատականներին, թէ շարժումը մարել է եւ վարչապետին պաշտօնանկ անելու հարցի շուրջ չկայ համախմբում, Բագրատ սրբազանը հակադարձեց՝ համախմբումն այնքան է ընդլայնուել՝ անգամ ինքն է զարմացել: Պայքարին միացել են ոչ միայն երկրի ներսում, այլեւ դրսից։
«Սա հոսող պայքար է, չընդհատուող պայքար է: Ի զարմանս ինձ ինչ-որ իմաստով էլ այս ընթացքում աւելի շատ մարդ եմ տեսել այդպէս կազմակերպուած իմաստով, քան կարող էի երբեւէ պատկերացնել», — յայտարարեց արքեպիսկոպոսը:
Իսկ շարժումն, ըստ Բագրատ սրբազանի, կմարի մի դէպքում. — «Երբ ես մեռած կը լինեմ եւ այդ պայքարի մարդիկ մարած կը լինէն»:
Շարժման առաջնորդը վստահ է՝ Նիկոլ Փաշինեանի հեռացումը մարդկանց լայն շրջանակի ցանկութիւնն է, պարզապէս պէտք է այդ օրակարգը կեանքի կոչելու համար ճիշտ քայլերով առաջ ընթանալ:
«Գոյութիւն ունի աղէտ եւ գոյութիւն ունի պայքար», — ասաց Գալստանեանը:
Բագրատ սրբազանի խոստացած պայքարի նոր փուլը, սակայն, իշխանութեանը չի անհանգստացնում: «Քաղաքացիական պայմանագրի» պատգամաւոր Արփի Դաւոյեանն ասաց՝ այդ յայտարարութիւններին «լուրջ չէն վերաբերւում» եւ անհանգստացած չէն շարժման հնարաւոր յաջողութեամբ:
«Անհանգստութիւն ինչի՞ համար պիտի լինի, որ ինչ-որ մի անյաջող եկեղեցական թափառում է ամբողջ Հայաստանով մէկ, բոլորին փորձում է համոզել ինչ-որ բաներ՝ սուտ, կեղծիք տարածելով, հիմա ես պիտի անհանգստանամ, որ այդ մարդը յայտարարել է իր կեղծիքի երկրորդ փուլը պիտի լինի՞», — նշեց Դաւոյեանը:
Բագրատ սրբազանին բնակիչները երէկ դիմաւորեցին Շիրակի մարզի Սառնաղբիւր գիւղի եկեղեցում: Այս այցից առաջ էլ ընդդիմադիր շարժման առաջնորդը Գեղարքունիքի մարզում էր: