Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը Յուլիսի 31-ին, Երեւանի 2800-ամեակի այգում հանդիպել է իր աջակիցների հետ:
Հանդիպման շրջանակում նա զրուցել է նաեւ լրագրողների հետ, որի ընթացքում անդրադարձել է նաեւ այն փաստին, որ որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը, ՀՀ իշխանութիւնների լռութեան ֆոնին, ստիպւած ինքն է բարձրաձայնում, որ «Զանգեզուրի միջանցք»-ի բացումը չի բխում Հայաստանի շահերից։
«Գնահատելի է, որ Իրանը, որպէս մեր բարեկամ երկիր, հաստատուն կերպով անընդհատ նշում է այդ հանգամանքի մասին։ Կարծես մեր ամբողջ յոյսը նաեւ իրենց վրայ լինի՝ պաշտպանութեան իմաստով, խնդիրներն արծարծելու իմաստով։ Այլ պետութիւններն են մեր անվտանգութեամբ մտահոգւում, սա խօսում է ՀՀ կառավարութիւն կոչւածի չգոյութեան մասին»,- ասել է Բագրատ Սրբազանը։
Խօսելով յուլիսի 30-ին Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների միջեւ կայացած հանդիպման մասին, Սրբազանը նշել է, որ սահմանային ձեւական հանդիպումների մասին ոչ մի էական տեղեկութիւն չկայ՝ շեշտելով. «Էրդողանի կողմից «Զանգեզուրի միջանցք»-ի մասին խօսելն արդէն նախապայման է»:
«Ինչ էլ որ տեղի ունենայ, տեղի է ունենալու ի վնաս մեզ։ Այն ընթացքը, որը տեսնում ենք, ոչ մի կերպով չի նպաստում ՀՀ շահերին։ Եւ ամենակարեւորը՝ մենք չգիտենք խօսակցութեան բովանդակութիւնն՝ ամբողջութեամբ»,- հանդիպման վերաբերեալ ասել է նա։