Այս պահին եմնք ունենք շուրջ 210 գերիներ, որոնք հայրենադարձուել են, շարունակաբար պահւում են 23 հայեր, բայց 23-ից 5-ը գերեւարուել են 2020 թուականի պատերազմի ընթացքում: Այս մասին «Տիգրանաշէնը չի յանձնուելու թշնամուն» թեմայով քննարկման ժամանակ ասաց Միջազգային եւ համեմատական իրաւունքի կենտրոնի նախագահ Սիրանոյշ Սահակեանը:
«Մենք ունենք երկու ռազմագերիներ, ովքեր հոկտեմբերին մասնակցել են ռազմական գործողութիւններին, ունենք գերիներ, քաղաքացիական անձինք, ովքեր ըստ էութեան գերեւարուել են նոյեմբերի 9-ի յայտարարութեան յաջորդող օրերին, երբ ընդամէնը անցում են կատարել մի տարածք, որի վերաբերեալ ճշգրիտ տեղեկութիւններ չէն ունեցել, որից յետոյ մենք ունենք երկու քաղաքացիական անձանց առեւանգում, ձերբակալում, որը կապուած է եղել բնակավայրում մոլորուելու եւ մէկ դէպքը Կարմիր խաչի ուղեկցութեամբ Հայաստան տեղափոխեու հետ, աեօ, հարցը վերաբերւում է Վագիֆ Խաչատրեանի յայտնի դէպքի հետ:
Միւս 16 դէպքերը կապուած են 2023 թուականի սեպտեմբերի յարձակման հետ: 8-ը գտնուել են այն բնակավայրերում, որտեղ ընթացել են ռազմական գործողութիւններ, այսինքն 7-ը եղել են կամաւոր հիմունքներով ռազմական գործողութիւնների մասնակիցեր, մէկը քաղաքացիական տարէց անձ:
Իսկ միւս ութը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութիւնն է, որը իմ գնահատմամբ չէն համարւում ոչ գերիներ, ոչ էլ ռազմագերիներ, որովհետեւ նրանց ազատութիւնից զրկելը որեւէ առնչութիւն չունի մարտական գործողութիւնների կամ դրանց արդիւնքի հետ: Նրանք քաղաքական պատուէրի հիման վրայ ձերբակալուած, այս պահին էլ ապօրինաբար պահուող անձինք ենք, ովքեր պատժւում են իրենց արտայայտած կարծիքների, գործունէութեան եւ ինչու ոչ Արցախի ինքնորոշման իրաւունքի իրացման համար եւ կարելի է ասել, որ նրանց ապօրինի անազատութեան մէջ պահելը ունի նաեւ սիմուոլիկ նշանակութիւն: Հասկանալի է, որ ուժի գործադրմամբ Արցախի ինքնորոշման իրաւունքը խեղդուած է, խիստ անյայտ է դրա վերակենդանացման հնարաւորութիւնները եւ այս անձանց ազատազրկելով նաեւ այս իրաւունքն է ազատազրկւում անորոշ ժամանակահատուածում: Հասկանալի է, որ այն ձռեւով նշուած անձինք ձերբակալուել են կամ ապագայում կանգնելու են անազատութեան մէջ, կամ կանգնելու են դատարանի առջեւ, նաեւ ազգային արժանապատւութունը ստորացնող տարրեր են պարունակում իրենց մէջ»,-ասաց նա:
Սահակեանը նշում է, որ գերիների խնդիրը սրանով չի սահմանափակւում, քանի որ կան անձիք, ովքեր գերեւարուել են, բայց Ադրբեջանը հրաժարւում է նրանց գերի ընկնելու փաստը:
«Այստեղ մենք կրկնակի բարդութեան խնդրի հետ ենք բախւում, նախ պէտք է ապացուցենք, որ այս պահին էլ նրանք ողջ գտնւում են Ադրբեջանում, հասնենք Ադրբեջանի կողմից նրանց գերեւարուելը հաստատելուն եւ նոր փորձենք նրանց հետ վերադարձնել: Թէ ինչ է այս պահին կատարուել այս անձանց հետ, մենք չենք կարող ասել, մեր ունեցած տեղեկութիւններով առմնուազն 80 գերիներ ենթարկուել են բռնի անյետացման: Անկախ նրանից, թէ ինչ է տեղի ունեցել նրանց հետ, պետութիւնը պարեւտաւոր է հետաքննել եւ ճշմարտութիւնը յայտնել ընտանիքներին»,-ասաց նա: