«Ինչպէս մենք մտանք Ղարաբաղ ու Լիբիայ, նոյն կերպ կարող ենք մտնել Իսրայել. Էրդողան

«Ինչպէս մենք մտանք Ղարաբաղ ու Լիբիայ, նոյն կերպ կարող ենք մտնել Իսրայել. Էրդողան

Պատմագիտութեան Գիտութիւնների Թեկնածու, թրրքագէտ՝ Վարուժան Գեղամեանն իր տելեգրամեան ալիքում գրում է․

«Թուրքիայի նախագահ Էրդողանը երէկ հերթական անգամ անթաքոյց խոստովանել է, որ իրենք են փաստացի առաջնորդել 2020 թ. պատերազմը Հայաստանի դէմ Արցախում.

«Ինչպէս մենք մտանք Ղարաբաղ ու Լիբիայ, նոյն կերպ կարող ենք մտնել Իսրայել։ Չկայ պատճառ, թէ ինչու մենք չպէտք է դա անենք»:

Սա առաջին կամ միակ նման խոստովանութիւնը չէ։
Սակայն մէզ համար այստեղ պէտք է կարեւոր լինի այն, որ այս պետութիւնը «Ղարաբաղ է մտել» ոչ թէ միայն Արցախի նուաճման համար։ 

Թուրքիայի համար Արցախը մեծ պատկերի միայն մի մասն է, որից յետոյ թիրախը դառնում է Սիւնիքը։ Այս պահին հայկական այս երկրամասը Հարաւային Կովկասի վրայ իր ազդեցութեան գօտին կառուցելու համար Թուրքիայի գլխաւոր խոչընդոտն է։

Եւ հռետորական հարց է ծագում. պե՞տք է արդյօք Թուրքիային խաղաղութիւն հաստատել թոյլ Հայաստանի հետ»։ 

Share