Իշխան Սաղաթելեանի հանդիպումները Բելգիայի Թագաւորութիւնում շարունակւում են

Իշխան Սաղաթելեանի հանդիպումները Բելգիայի Թագաւորութիւնում շարունակւում են

Յուլիսի 24-ին ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը, ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանի ընկերակցութեամբ հանդիպել է Արտաքին գործողութիւնների եւրոպական ծառայութեան՝ տարածաշրջանի հարցերով ղեկավարի տեղակալ՝ Ջուլիէն Բոուրտեմբուրգի, աշխատանքայի խմբի ղեկավար Եօնաս Փոլի, Եւրոպական խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի առաջին փոխնախագահ Հանայ Ժալուլ Մուրոյի, Եւրոպական խորհրդարանի սոցիալ-դէմոկրատական քաղաքական խմբի փոխնախագահ Յանիս Մանեատիսի եւ նոյն քաղաքական խմբի Բիւրոյի անդամ Էրոյ Հայնալուոմայի հետ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ յարաբերութիւնների, ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնուած գործընկերութեան համաձայնագրի ամբողջական կիրարկման, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման, Հայաստանի ներքաղաքական գործընթացների եւ փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Իշխան Սաղաթելեանն ուշադրութիւն է հրաւիրել Ադրբեջանի կողմից շարունակական ագրեսիայի, Բաքւում պահուող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան անյապաղ ազատ արձակման խնդրի, Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի շարունական անընդունելի պահանջների վրայ՝ ԵՄ գործադիր եւ օրէնսդիր իշխանութիւնից ակնկալելով հասցէական զսպող յայտարարութիւններ եւ գործնական քայլեր։

Հանդիպումների ընթացքում յատուկ ուշադրութիւն է դարձուել Հայ Յեղափոխական Դաշնակցութեան եւ Եւրոպական խորհրդարանի սոցիալ-դէմոկրատական քաղաքական խմբի միջեւ համագործակցութեան զարգացմանն առնչուող հարցերին։

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի
Հանրային կապերի գրասենեակ

25.07.2024 թ.

Share