Օրերս Միջազգային քրէական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենոյ Օկամպոն բաց նամակ էր յղել հայերին, որտեղ անդրադարձել էր COP-29-ին՝ կլիմայի փոփոխութեան վերաբերեալ ՄԱԿ-ի 29-րդ համաժողովին եւ համայն հայութեան անելիքներին։ Նա հայութեանը կոչ էր արել մինչեւ նոյեմբեր նախաձեռնել մեդիարշաւ, որպէսզի Ադրբեջանը համաժողովին որեւէ պահանջ չներկայացնի Հայաստանին, իսկ հայկական կողմին հաջովի գերութիւնից ազատել Բաքւում բռնի պահուող հայերին, այդ թւում՝ Արցախի Հանրապետութեան ռազմաքաղաքական ղեկավարութեանը։
«Արմենպրեսին» տուած հարցազրոյցում Օկամպոն մանրամասնել է իր առաջարկները՝ շեշտելով, որ չպէտք է թոյլ տրուի, որպէսզի COP-29-ը Բաքւում տեղի ունենայ հայ պատանդների առկայութեան պայմաններում՝ ընդգծելով, որ մինչեւ նոյեմբեր հայ ազգը պէտք է համախմբուի ու մեդիաարշաւ սկսի։
«Մենք չենք կարող թոյլ տալ, որ COP -29-ն անցնի Բաքուի բանտերում գտնուող 23 հայ գերիների առկայութեան պայմաններում։ Մենք պէտք է հայ գերիների խնդիրը կենտրոնական հարց դարձնենք։ Ակնյայտ է, որ բռնապետական Ադրբեջանում չկայ անկախ դատական համակարգ, ուստի դժուար է հաւատալ, որ որեւէ դատաւոր հայ գերիների հետ կապուած՝ կարող է արդար վճիռ կայացնել եւ ազատ արձակել նրանց»,- ասել է Լուիս Մորենոյ Օկամպոն։
168.am-ի հետ զրոյցում Արցախի Հանրապետութեան ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանն ասաց, որ այսօր ամբողջ հայ ազգը՝ Հայաստանը, արցախահայերը եւ սփիւռքահայերը, անելիք ունեն՝ Բաքւում պահուող հայ պատանդներին ազատ արձակելու եւ Հայաստան վերադարձնելու ուղղութեամբ։
Բայց սփիւռքը, Հայստանը եւ արցախեան կողմն էլ իրենց հերթին պէտք է քայլեր ձեռնարկէն»,- նշեց Արթուր Մոսիեանը։
Նրա կարծիքով՝ այս ուղղութեամբ այսօր սփիւռքը քայլեր ձեռնարկում է, իսկ մանրամասները ժամանակի ընթացքում հանրութիւնը կը տեսնի։
«Ցաւօք, Արցախի ԱԺ-ն իր ձեռքին լծակներ ու մեխանիզմներ չունի այս հարցն աւելի առաջ տանելու համար, սակայն հնարաւոր ամէն ինչ փորձում են անել։ Կրկնում եմ՝ գնդակը ՀՀ իշխանութիւների դաշտում է, այս հարցը միայն իրենք կարող են լուծել, բայց ես այս պահին պարզապէս չեմ տեսնում, որ Հայաստանի իշխանութիւնը որեւէ հարցում կարող է ընդդիմալ Ադրբեջանին»,- եզրափակեց Արթուր Մոսիեանը։