Մեծ ուրախութեամբ տեղեկացայ, որ Սիրիայի Արաբական Հանրապետութեան խորհրդարանի պատգամաւոր է ընտրուել հայազգի Մարիա Գաբրիելեանը։
Մարիան շուրջ 20 տարուայ իմ լաւ բարեկամը եւ կուսակցական ընկերն է։ Մարիայի մասին շատ կարելի է խօսել։ Նա սիրիական պատերազմի օրերին մնաց Սիրիայում հայ համայնքի կողքին, հալեպահայութեան դժուարին տարիներին մշտապէս եղաւ համայնքի ձայնը, իր ամենօրեայ լրատուութեամբ աշխարհի հայութեանը ներկայացրեց դէպքերի զարգացումները, մեր համայնքի մաքառումն ու առօրեան։
Մարիայի հետ միասին մասնակցել ենք Դաշնակցութեան ուսանողական միութիւնների հաւաքներին, բանակումներին, որոնց ընթացքում շատ ենք խօսել մեր պատկերացրած հզօր հայրենիքի, կազմակերպուած եւ ուժեղ Սփիւռքի, Հայաստան- Սփիւռք ամուր կապերի մասին։ Այդ օրերին դժուար էր պատկերացնել, որ տարիներ անց դժուարին այս փորձութեան օրերին լինելու ենք երկու խորհրդարանների պատգամաւորներ եւ արդէն այս կարգավիճակով փորձելու ենք նպաստել եւ՛ Հայրենիքում, եւ՛ Սիրիայում մեր հայրենակիցների առջեւ ծառացած մարտահրաւէրների յաղթայարմանը։
Սրտանց շնորհաւորում եւ յաջողութիւն եմ մաղթում ընկերուհի Մարիային, վստահ եմ, որ նա իր էներգիայով, գիտելիքներով, աշխատասիրութեամբ իր մեծ նպաստն է ունենալու Հայաստան- Սիրիայ յարբերութիւնների զարգացման եւ ամրապնդման գործում։
ՀՀ ԱԺ Հայաստան Խմբակցութեան Պատգամաւոր՝ Իշխան Սաղաթելեան