ՀՀ փոխուարչապետ Մհեր Գրիգորեանի գրասենեակը չի տրամադրում Տաւուշում տեղադրուած սահմանային սիւների կոորդինատները:
Sputnik Արմենիան դեռեւս մայիսին հարցում էր ուղարկել ՀՀ կառավարութիւն՝ խնդրելով տրամադրել այդ կոորդինատները։ Հարցումը վերահասցէագրուել էր փոխուարչապետ Մհեր Գրիգորեանի գրասենեակ, որտեղից մէզ ասել էին, որ աշխատանքները դեռ շարունակւում են, եւ խոստացել էին աւելի ուշ պատասխանել։
«Ձեր կողմից հայցուող տեղեկատուութեան ամբողջական պատասխանը հնարաւոր կը լինի տրամադրել համապատասխան աշխատանքներն աւարտելուց յետոյ»,- ասուած էր պատասխանում։
Յուլիսի 1-ին մենք նոր հարցում ուղարկեցինք Գրիգորեանի գրասենեակ՝ խնդրելով տրամադրել կոորդինատները եւ հետաքրքրուելով, թէ ինչ փուլում է սահմանազատման յանձնաժողովների համատեղ գործունէութեան մասին դրոյթի համաձայնեցման գործընթացը, որը կողմերը պէտք է աւարտեին յուլիսի 1-ին (կանոնակարգն այդպէս էլ չընդունուեց. խմբ.):
Չնայած հարցմանը պատասխանելու սահմանուած ժամկէտ լրացել է, բայց մենք պատասխան չենք ստացել։ Յաւելենք, որ այս ընթացքում գրասենեակից բանաւոր պարզաբանումներ ստանալու փորձերը եւս յաջողութեամբ չէն պսակուել:
Նշէնք` ՀՀ կառավարութեան մամուլի ծառայութիւնը յուլիսի 1-ին տեղեկացրեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման եւ յանձնաժողովները միմեանց են փոխանցել համատեղ աշխատանքի կանոնակարգի նախագծերը։
Յիշեցնենք` Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հարցերով յանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանաւորուեցին սահմանազատումը սկսել Տաւուշի մարզից։
ՀՀ վարչապետի աշխատակազմը յայտարարեց, որ Ադրբեջանն այս ամէնի արդիւնքում 2.5 գիւղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետութիւնը` անվտանգային ռիսկերի նուազեցում։ Սահմանազատումից յետոյ չորս գիւղերի հատուածում զինուած ուժերը հետ կքաշուէն եւ իրենց տեղը կզիջէն սահմանապահ զօրքերին:
ՀՀ ԱԳՆ-ն մայիսի 15-ին յայտնեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման յանձնաժողովները նոր պայմանաւորուածութիւններ են ձեռք բերել։ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց, որ, ըստ այդ պայմանաւորուածութիւնների, Կիրանցում ճանապարհի տեղափոխման ու գոյքային խնդիր է առաջանալու, եւ կառավարութեան ներկայացուցիչները գոյքագրելու են հնարաւոր խնդիրները, որպէսզի փոխհատուցէն քաղաքացիների կրած վնասները։
Մայիսի 24–ին ՀՀ ԱԱԾ–ն յայտնեց, որ ՀՀ ազգային անվտանգութեան ծառայութեան սահմանապահ զօրքերը պաշտօնապէս ստանձնում են Տաւուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար եւ Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատուածների պահպանութիւնը։