ԱՄՆ Պետքարտուղարութեան մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրոյցի ժամանակ անդրադարձել է հարցին, թէ արդյօք հնարաւո՞ր է ՀՀ–ի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների կոնտակտային հանդիպումներ ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի շրջանակներում։
«Հարաւային Կովկասի խնդրի համատեքստում՝ սա առաջնահերթութիւն է մէզ համար, առաջնահերթութիւն է քարտուղարի եւ այս գերատեսչութեան այլ պաշտօնեաների համար: Չեմ կասկածում, որ մենք կը շարունակէնք աշխատել այդ ուղղութեամբ։ Յատուկ հանդիպումներ կը լինէն գագաթնաժողովի շրջանակներում։ Ես պարզապէս չեմ ուզում խօսել ժամանակացոյցի մասին», – նշել է Պատելը: