Caucasus Heritage Watch-ի կողմից հրապարակուած հայկական մշակութային վայրերի մասին վերջին զեկոյցը ցոյց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում Ադրբեջանի թիրախում յայտնուած մշակութային ժառանգութեան աւերածութիւնների թիւը 2023 թուականի աշնանից ի վեր աճել է 75%-ով:
Caucasus Heritage Watch-ի զեկոյցում նշւում է, որ վաւերացնելով փորձագէտների նախազգուշացումները Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացման մասին՝ Caucasus Heritage Watch-ի նոր զեկոյցը հաստատում է 75%-ով աւերուած վայրերի աճը ողջ տարածաշրջանում՝ անցեալ տարի նրա բնիկ էթնիկ հայ բնակչութեան զանգուածային տեղահանումից յետոյ:
«Արբանեակային պատկերների համեմատութեան միջոցով 2023-ի աշնանը, երբ աւելի քան 100 հազար էթնիկ հայ հեռացուեց իր հայրենիքից աւտօկրատ ադրբեջանական ռեժիմի կողմից: 2024-ի գարնանը CHW-ի վերջին զեկոյցն ուշադրութիւն է հրաւիրում պատմական դպրոցների, գերեզմանների եւ սրբավայրերի աւերման վրայ եւ բացայայտում է 29 % աճ Արցախում (նաեւ յայտնի է որպէս Լեռնային Ղարաբաղ) դասակարգուած վայրերի աճ»,- նշուած է զեկոյցում:
Զեկոյցը հաղորդում է, որ, ընդհանուր առմամբ, 2024-ի գարնանային մոնիթորինգի շրջանը բացայայտել է ազդեցութեան ենթարկուած վայրերի ամենամեծ քանակը 2021-ի գարնանից ի վեր, երբ կազմակերպութիւնը սկսել է մշակութային ժառանգութեան մոնիթորինգը ԼՂ 2020-ի պատերազմից յետոյ։
ՀՐԱՊԱՐԱԿ