Տեղի ունեցածն անընդունելի է ու դատապարտելի. Բագրատ Սրբազանն իր աւատոմեքենան նուիրեց Արցախի ներկայացուցչութեանը
Բագրատ Սրբազանն իր աւատոմեքենան նուիրեց Արցախի ներկայացուցչութեանը: Այս մասին նա յայտարարեց Արցախի ներկայացուցչութիւն այցելելու ժամանակ:
Ներկայացացուցչութիւնում նրան դիմաւորեց Արցախի նախագահ Սամուել Շահրամանեանը, որը շնորհակալութիւն յայտնեց նշելով, որ դրա կարիքը չկայ:
«Տեղի ունեցածն անընդունելի է ու դատապարտելի։ Ես ուզում եմ իմ մեքենան նուիրել Ձեզ, մեր ժողովրդի ծառայութեան համար։ Սա յստակ ուղերձ պէտք է լինի այն մարդկանց, ովքեր չնչին, էժան տարբերակով փորձում են որեւէ ձեւ ճնշել»,-ասաց Բագրատ Սրբազանը։
Բագրատ Սրբազանն Արցախի նախագահի հետ մտան ներկայացուցչութեան շէնք` զրուցելու: