Փաշինեանի հեռացումը սարսափեցնում է թուրքերին

Փաշինեանի հեռացումը սարսափեցնում է թուրքերին

Հայկազուն Ալվրցեան

Բանասիրական գիտութիւնների դոկտոր

Հայերից ներողութիւն խնդրելու՝ թուրք մտաւորականների արշաւի կազմակերպիչներից է ստորեւ ներկայացուող յօդուածի հեղինակ, քաղաքագէտ, պրոֆէսոր Բասքըն Օրանը: Ժամանակին եղան մարդիկ, որոնք հաւատացին Հայոց ցեղասպանութիւնը թեկուզ այլ ձեւակերպումներով բնութագրող այս մարդու (մարդկանց)՝ հայերից ներողութիւն խնդրելու անկեղծութեանը:

Որպէսզի հասկանալի լինէն այս մարդու (մարդկանց) իրական ապրումներն ու մտածումները, բաւական է ծանօթանալ անկեղծութեան պահերին արտայայտուած նրանց մտքերին:

Անցեալում տեղի ունեցած Հայոց ցեղասպանութիւնը իբր դատապարտող այս վայ մտաւորականը տեսեք, թէ ինչպէս է բնութագրում մեր օրերում Արցախի հայերի նկատմամբ թուրք-ադրբեջանական դաշինքի իրականացրած ցեղասպանութիւնը. «Բագրատ Էստուկեանի՝ 2024 թ․ յունիսի 7-ին «Ակօս»–ում հրապարակուած յօդուածի համաձայն՝ 2020 թ․ բռնկուած 44-օրեայ պատերազմի ժամանակ Հայաստանը պարտուեց, եւ ղարաբաղցի հայերը հաւաքաբար լքեցին այդ շրջանը»։

Ուշադրութեան է արժանի, որ հարիւր հազարից աւելի մարդկանց ցեղասպանութիւնը, որ արտայայտուեց նրանց իրենց պատմական հայրենիքից բռնի կերպով հեռացնելու ձեւով, այս երեսպաշտը այսպէս կոչուած հայ լրագրողի բերանով բնութագրում է որպէս «շրջանը հաւաքաբար լքելու» գործողութիւն:

Եւ սա այն 30 հազար «անկեղծ թուրքերից» մէկն է, որ ներողութիւն էր խնդրում հայերից:

Պարոյ՛ն Օրան, բռնի տեղահանուած, հայրենազրկուած ու ցեղասպանուած արցախցիներին ասելու բան չունե՞ս, թե՞ քո ամբողջ մտահոգութիւնը Արցախի հայութեան ցեղասպանութեան համահեղինակ Նիկոլ Փաշինեանի իշխանութեան պահպանումն ու ամրապնդումն է՝ որպէս ապագայ ցեղասպանութեան սպառնալիք Հայաստանի հայութեան գլխին․․․

Բասքըն Օրան՝ ««Թուրքիան շատ կզգայ Փաշինեանի կարիքը, եթէ նա հեռանայ»

Այն ժամանակ մեր ուշադրութիւնից վրիպած, բայց ներկայիս կոնիւնկտուրայում մեր ուշադրութեանն արժանի մի հանգամանք յիշատակելով՝ անցնենք Հայաստանում ի յայտ եկած դրութեան թեմային․ մեր ազգակից Ադրբեջանը 2012 թ․ Իրանի սահմանին Իսրայելին մի օդային ռազմակայան տրամադրեց։ Այդ լուրը մարտի 28-ի համարում հաղորդեց ԱՄՆ-ի «Foreign Policy» հեղինակաւոր ամսագիրը։ Հիմա անդրադառնանք Հայաստանում ի յայտ եկած ներկայիս դրութեանը եւ Փաշինեանին․․․ Փաշինեանը ներքին քաղաքականութեան մէջ ձգտում է ժողովրդավարութիւն կառուցել, իսկ արտաքին քաղաքականութեան մէջ՝ խաղաղութիւն ապահովել։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր մտէրիմ ընկերոջ՝ նախագահ Էրդողանի հրաւէրով այցելում է Թուրքիայ՝ «համագործակցութեան է՛լ աւելի խորացման համար ձեռնարկուելիք քայլերը» քննարկելու նպատակով։

Այնինչ, եթէ Ալիեւի փոխարէն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը եկած լինէր, Թուրքիան, առնուազն արտաքին քաղաքականութեան տեսանկիւնից, շատ տեղին նախաձեռնութեամբ հանդէս եկած կը լինէր։ Այս միտքը պարզաբանելու համար համառօտ ներկայացնենք Հայաստանի արդի վիճակը, սակայն ճիշտ կը լինի նախ վերլուծել «եղբայր Ադրբեջանը» եւ նախագահ Ալիեւին։

Ալիեւը երկու հիմնական որակ ունի՝

1․ Ալիեւը քաղաքական առումով Ադրբեջանի Էրդողանն է։ Կարծում եմ՝ այս միտքը հիմնաւորելու կարիք չկայ։ Թերեւս միակ տարբերութիւնն այն է, որ Ալիեւն Ադրբեջանում տեղիք չի տուել այն տնտեսական արհաւիրքին, որը ստեղծել է Էրդողանը՝ անընդմէջ Ղուրանը վկայակոչելով։ Ալիեւը դրանից խուսափել է իր երկրում բնական գազի եւ բենզինի պաշարների շնորհիւ։

2․ Ալիեւը միշտ քաշել է Թուրքիային արտաքին քաղաքականութեան մէջ, յատկապէս Կիպրոսի հարցի դէպքում՝ չնայած, որ հէնց ինքն է եղել «Մեկ ազգ, երեք պետութիւն» կարգախօսի հեղինակը։

Երբ 2009 թ․ ապրիլի 22-ին հաղորդուեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գիւլի շնորհիւ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ արձանագրութիւններ կնքուելուն յանգեցնող գործընթացի մասին, Ադրբեջանը փակեց 2 թուրքական մզկիթ եւ յայտարարեց, որ 120 դոլար է դարձնելու Թուրքիային իբրեւ թէ «զեղչով» տրուող գազի գինը։ Այն դէպքում, երբ տուեալ ժամանակաշրջանում Ադրբեջանը 80 դոլարով էր գազ վաճառում Ռուսաստանին։ Ապա Ադրբեջանն իր յուշարձաններից իջեցրեց թուրքական դրօշը։

Ի վերջոյ վարչապետ Էրդողանը համաձայնութեան հրապարակումից 21 օր անց այցելեց Բաքու եւ յայտարարեց, թէ «Լեռնային Ղարաբաղը գրաւեալ տարածք է, քանի դեռ Հայաստանը շարունակում է գրաւած պահել այն, մեր սահմանադուռն անհնար է բացել։ Դրա մասին ձեզ ասում եմ որպէս Թուրքիայի Հանրապետութեան նախագահ», եւ փակեց արձանագրութիւնների հարցը։

Այն ժամանակ մեր ուշադրութիւնից վրիպած, բայց ներկայիս կոնիւնկտուրայում մեր ուշադրութեանն արժանի մի հանգամանք յիշատակելով՝ անցնենք Հայաստանում ստեղծուած դրութեանը․ մեր ազգակից Ադրբեջանը 2012 թ․ Իրանի սահմանին Իսրայելին մի օդային ռազմակայան տրամադրեց։ Այդ լուրը մարտի 28-ի համարում հաղորդեց ԱՄՆ-ի «Foreign Policy» հեղինակաւոր ամսագիրը։ Հիմա անդրադառնանք Հայաստանում ի յայտ եկած ներկայիս դրութեանը եւ Փաշինեանին․․․  

Փաշինեանը ներքին քաղաքականութեան մէջ ձգտում է ժողովրդավարութիւն կառուցել, իսկ արտաքին քաղաքականութեան մէջ՝ խաղաղութիւն ապահովել։

Բագրատ Էստուկեանի՝ 2024 թ․ յունիսի 7-ին «Ակօս»-ում հրապարակուած յօդուածի համաձայն՝ 2020 թ․ բռնկուած 44-օրեայ պատերազմի ժամանակ Հայաստանը պարտուեց, եւ ղարաբաղցի հայերը հաւաքաբար լքեցին այդ շրջանը։ Ի վերջոյ, Փաշինեանը նշելով, թէ Ադրբեջանի հետ սահմանային տարաձայնութիւնների կարգաւորումը «Հայկական հանրապետութեան միջազգայնօրէն ճանաչուած եւ օրինական սահմանների ներսում գոյութեան միակ երաշխիքն է», որոշեց նախկինում Ադրբեջանին պատկանած 4 գիւղ վերադարձնել նրան։

Սփիւռքի եւ ազգայնական Դաշնակցութեան աջակցութիւնը վայելող ընդդիմութիւնը ձեռնարկել է արգելք դառնալ դրան՝ այն մտայնութեամբ, թէ «Պատէրազմոով վերցրած հողերը չի կարելի բանակցութիւնների միջոցով վերադարձնել»։ Այդ ընդդիմութեան կողմից «վարչապետի թեկնածու» հռչակուած Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանեանը այդ գիւղերի գտնուած Տաւուշ մարզի հոգեւոր թեմի առաջնորդն է եւ «Տաւուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավարը։

Այս հոգեւորականը միեւնոյն ժամանակ Կանադայի քաղաքացի է, եւ Հայաստանի սահմանադրութիւնն էլ արգելում է օտարահպատակ անձանց պետական պաշտօն զբաղեցնել։ Միւս կողմից էլ այս հոգեւորականը ինչ-որ չափով յիշեցնում է մեր մօտի Կրոնական գործերի վարչութիւնը։ «Բենտլի» մակնիշի աւտօմեքենաները, ապօրինի եկամուտները, Արեւմուտքի երկրներ շքեղ այցերն ու օֆշորային հաշիւները վրդովմունքի տեղիք են տալիս։

Ի դէպ՝ սահմանադրական փոփոխութեան մասին․ արտգործնախարար Արարատ Միրզոյեանը եւ վարչապետ Փաշինեանը յայտարարեցին, որ համաձայն են այդ փոփոխութեան պահանջին, սակայն տեսեք, թէ ինչ պատճառով: Ներկայիս սահմանադրութիւնը խոչընդոտում է Ադրբեջանի հետ խաղաղութեան կնքմանը, քանի որ վկայակոչում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիաւորման անհրաժեշտութիւնն ընդգծող 1990 թ․ Անկախութեան հռչակագիրը։ Միրզոյեանն ու Փաշինեանը ցանկանում են սահմանադրութիւնից հանել այդ հատուածը եւ յաղթահարել Ադրբեջանի հետ խաղաղութեան ճանապարհին առկայ այդ ամենակարեւոր արգելքը։

Վերեւում անդրադարձայ Փաշինեանի՝ ներքին քաղաքականութեան մէջ ժողովրդաւարութեան, իսկ արտաքին քաղաքականութեան մէջ՝ խաղաղութիւն ապահովելու նպատակին։ Սակայն կարծում եմ, որ այդ երկու հարցում էլ նրա գործը բաւականին բարդ է։

Ներքին քաղաքականութեան մէջ բարդ է, որովհետեւ Հայաստանում այնպիսի հասկացութիւններ, ինչպիսիք են դէմոկրատիան եւ խօսքի ազատութիւնը, որակւում են որպէս Արեւմուտքի գործակալների գործիքներ։ Մարդու իրաւունքների խօսոյթը պիտակւում է որպէս «սորոսականութիւն»։

Արտաքին քաղաքականութեան մէջ էլ է նրա գործը բարդ, յատկապէս Երկրորդ Ղարաբաղի պատերազմում պարտուելուց յետոյ կատաղած ազգայնականների եւ Դաշնակցութեան երկրում։ Աւելին՝ ամբողջ արեւմտեան աշխարհում տարածուած ծայրահեղ ազգայնականութեան մթնոլորտում։

Բացի այդ՝ այն դէպքում, երբ ամենահեշտ միջոցը Պուտինի հովանոցի տակ մտնելն էր, Փաշինեանը կտրականապէս հեռու է մնում դրանից եւ ճիշտ հակառակը՝ յայտարարում, թէ «ԵՄ-ի հետ մեր յարաբերութիւնները խորանում են»։ Արեւմուտքն էլ նրա այդ քաղաքականութիւնը ջերմօրէն է ընդունում։ Euronews-ը ապրիլ ամսին հաղորդեց, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն Հայաստանին 330 միլիոն եւրոյ գումարի չափով աջակցութիւն են ցուցաբերելու։

Ամփոփենք․

Ներկայ պահին Փաշինեանը, ճիշտ այնպէս, ինչպէս ԽՍՀՄ փլուզումից անմիջապէս յետոյ՝ 1991-98 թթ․ Հայաստանի նախագահը եղած Տեր Պետրոսեանը, ժողովրդաւարութեան եւ խաղաղութեան ամրապնդման ու Թուրքիայի հետ մերձեցման քաղաքականութիւն է վարում։

Թուրքիան այն ժամանակ տէր չէր կանգնել «Ցեղասպանութիւն» տէրմինը 1995 թ․ յուլիսին Հայաստանի սահմանադրութիւնից հանած, Դաշնակցութեան գործունէութիւնը դադարեցրած եւ աշխարհով մէկ շրջելով՝ սփիւռքին համոզած Տեր-Պետրոսեանին, եւ վերջինին յաջորդել էր ռուսամէտ ազգայնամոլ Ռոբերտ Քոչարեանը։

1998 թ․ օգոստոսի 4-ին «Ակօս» շաբաթերթում տողերիս հեղինակը գրել էր, որ Տեր-Պետրոսեանի հրաժարականով ի յայտ եկած եւ յեղաշրջման նմանուող այս փոփոխութիւնը շատ բացասական զարգացում է Թուրքիայի համար․ Թուրքիան դեռ շատ կզգայ Տեր-Պետրոսեանի կարիքը։ Այն ժամանակուայ համար կարեւոր այդ յօդուածս չեմ կարող ամփոփ ներկայացնել այստեղ՝ էջերի սահմանափակ լինելու պատճառով, սակայն հիմա էլ եմ ասում․ Եթէ Փաշինեանը հեռանայ, Թուրքիան նրա կարիքը շատ կզգայ։

Ի դէպ, Թուրքիայի մասին․

Ներքին եւ արտաքին քաղաքականութիւնը լարուածութեան հիմքի վրայ կառուցած եւ միայն վերջերս «մեղմացում» հասկացութիւնն արտաբերել սկսած նախագահ Էրդողանը Պատրիարք Մաշալեանին ուղղուած այս տարուայ ապրիլքսանչորսեան ուղերձում ասում էր․ «Թոյլ չենք տուել եւ թոյլ չենք տա, որ մեր հայ քաղաքացիներից գէթ մէկն անգամ օտարացուի, արհամարհուի եւ սեփական երկրում իրեն որպէս երկրորդ կարգի մարդ զգայ»։

Էրդողանը վերջերս չի խօսել Հայաստանի մասին։ Իսկ 2010 թ․, երբ նրա վարչակարգը վարում էր «հարեւանների հետ 0 խնդիր» քաղաքականութիւնը, նա BBCին ասել էր․ «Տեսէ՛ք, իմ երկրում 170 հազար հայ կայ, նրանցից 70 հազարն իմ քաղաքացիներն են։ Սակայն 100 հազարին մենք երկրում ներկայ պահին հանդուրժում ենք։ Իսկ ի՞նչ կ’անեմ ես վաղը։ Եթէ հարկ լինի, այդ 100 հազարին կասեմ՝ «Դե՜հ, հեռացէ՛ք ձեր երկիր»։ Ես դա կ’անեմ»։

Ինչ վերաբերում է «Յարաբերութիւնների նորմալացում» հասկացութեան հետեւից գնացող Օզգիւր Օզելին (քեմալիստների Ժողովրդահանրապետական կուսակցութեան ներկայիս առաջնորդը-Ակունքի խմբ), ապա այս թեմայով նրա որեւէ խօսքի չեմ հանդիպել։ Մեկնաբանութիւնները թողնում եմ ձէ՛զ։ Թող կատարուի այն, ինչ բարին է»։  

https://www.agos.com.tr/tr/yazi/30470/eger-giderse-pasinyani-turkiye-cok-arar

Որոշ կրճատումներով թարգմանեց Մելինէ Անումեանը

Akunq.net

Share