Պարոյր Հայրիկեանը Բաղրամեան պողոտայից ֆեյսբուքեան ուղերձով դիմեց հասարակութեանը, ասելով, որ ՀՀ քաղաքացին այսօր իր ճակատագրի տէրը չէ, յատկապէս իշխանութիւնների պատճառով։
«Յունիսի 10-ից հացադուլ եմ յայտարարել, բողոքի հացադուլ եւ դրանով իմ մասնկացութիւնն եմ բերում ընդհանուր ընդվզմանը»,- ասաց Հայրիկեանը։
Նա յայտարարեց, որ բողոքում է իշխանութեան՝ Հայաստանը ոչ իրաւական դարձնելու դէմ, եւ բոլորին կոչ արեց գալ եւ միանալ Սրբազան շարժմանը եւ իր նման չդիմել հացադուլի։
Աղբիւր` Panorama.am