Յունիսի 9-ին, Իրանի Իսլամական Հանրապետութեան ներքին գործերի նախարարութիւնը հրապարակեց 14-րդ նախագահական ընտրութիւնների թեկնածուների անունները, որոնց իրաւասութիւնը եւ արժանաւորութիւնը հաստատւել է Սահմանադրութեան պահապանների խորհրդի կողմից: ԻԻՀ սահմանադրութեան համաձայն ընտրութիւններին մասնակցող թեկնածուների ն նախ պէտք է հաստատի պահապան խորհուրդը:
Յունիսի 28ին կայանալիք ընտրութիւններին կը մասնակցեն 6 թեկնածուներ՝ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, Սայիդ Ջալիլին, Մոստաֆա Փուր Մոհամմադին, Ալիռեզա Զաքանին, Ամիրհոսէյն Ղազիզադէ Հաշեմին եւ Մասուդ Փեզեշքեանը: Փուր Մոհամմադին միակ հոգևորականնէ թեկնածուների ցանկում, Ղալիբաֆը ներկայի խորհրդարանի նախագահն է իսկ Սաիդ Ջալիլին ծառայել է ազգային անվտանգոութեան խորհրդում և օրին վարել է ԱՄՆի հետ բանակցութիւնները իրանի ատոմական հարցերի շուրջ:
Նախագահական ընտրութիւնների օրէնքի համաձայն՝ նախընտրական քարոզարշաւը պաշտօնապէս մեկնարկել է այսօր եւ կը շարունակւի մինչեւ ընտրութիւններից 24 ժամ առաջ։
Իրանի արտակարգ նախագահական ընտրութիւնները կայանում են նախագահ Րայիսիի մահուան պատճառով որը տեղի ունեցաւ ուղղաթիռի արկածի պատճառով: