ՀԲԸՄն մտահոգութիւն է յայտնել

ՀԲԸՄն մտահոգութիւն է յայտնել

Երբ պետութեան գործիչները չէն յարգում իրենց ազգային եկեղեցու բարձրագոյն իշխանութիւնը, դա անհանգստութեան եւ վիրաւորանք է ողջ բարեխիղճ հայերի համար.

Հայ Բարեգործական Ընդհանուր Միութեան Մայիս 30ին հրապարակած մամլոյ հաղորդագրութեան մէջ ասուած է՝  «Այս շաբաթ շատերը խորապէս վրդովուած էին ինստիտուցիոնալ նորմերի եւ ժամանակին յարգուած արժէքների քայքայման վառ օրինակից, երբ Հայաստանի ոստիկանութիւնը թոյլ չտուեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ նրա պատուիրակութեանը ամենամեայ այց կատարել Սարդարապատի յուշահամալիր: Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը ներկայ է գտնուել ոգեկոչելու Հայաստանի Առաջին Հանրապետութեան ստեղծման յաղթական ազատամարտում իրենց կեանքը կորցրած նահատակների յիշատակը։ Սակայն պատուիրակութեանն անարգել մուտք գործելուն յուշակոթողին աջակցելու փոխարէն ոստիկանները առանց ենթադրեալ կամ հիմնաւոր պատճառի պահեցին նրանց»:

«Մինչ Նորին Սրբութեանը եւ նրա մի քանի պատուիրակութեանը վերջապէս թոյլ տուեցին մուտք գործել տարածք, ոստիկանութեան կողմից ագրեսիայի այս անպատշաճ ցուցադրումը, ցաւօք, վիրուսային դարձաւ ամբողջ աշխարհի համար: Երբ պետութեան գործիչները չէն յարգում իրենց ազգային եկեղեցու բարձրագոյն իշխանութիւնը, դա անհանգստութեան եւ վիրաւորանք է ողջ բարեխիղճ հայերի համար: Սա նաեւ յիշեցում է, որ մէզ անհրաժեշտ է նոր եւ միասնական հաւատարմութիւն մեր ժողովրդավարական սկզբունքներին եւ մեր ազգային եկեղեցու աւանդոյթներին, որը հազարամեակներ շարունակ ծառայել է որպէս ինքնութեան սիւն ամէնուրեք հայերի համար», ասուած է հաղորդագրութեան վերջում:

Share