«Երկրի հիւրասրահ»ի տաղաւարում է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տեր-Խաչատուրեանը:
Զրոյցի ընթացքում նա անդրադարձ է կատարել «Տաւուշը հանուն հայրենիքի» շարժմանը, նշելով որ Հայաստանը գտնւում էր այնպիսի վիճակում, որ այսպիսի մի շարժում արդէն անխուսափելի էր: Յակոբ Տեր-Խաչատուրեանի գնահատմամբ՝ անկարելի էր անտեսել հայրենիքը մաս առ մաս թշնամուն յանձնելու այս գործընթացը: Նա միեւնոյն ժամանակ նշել է, որ միանգամայն բնական էր շարժման՝ Տաւուշից սկսուելու հանգամանքը, քանի որ Հայաստանի իշխանութիւնները տեղի տալով Ադրբեջանի ճնշումներին, սահմանազատումն ու սահմանագծումն սկսեցին հէնց Տաւուշի մարզից, որտեղ գտնւում էին մեր ամենապահով դիրքերը:
ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը անդրադարձել է նաեւ աշխարհաքաղաքական սրացող խնդիրներին, որոնք պայմանաւորուած են մեր տարածաշրջանում Թուրքիայի դերի կտրուկ մեծացմամբ, որը հետեւանք է Հաեօց ցեղասպանութեան ճանաչման եւ պահանջատիրութեան հարցերում ՀՀ իշխանութիւնների անհետեւողական ու խուսափողական քաղաքականութեան:
Խոսելով ստեղծուած իրավիճակում հայ դիւանագիտութեան առջեւ ծառացած խնդիրների մասին՝ Յակոբ Տեր- Խաչատուրեանը նշել է, որ դիւանագիտական աշխատանքը պէտք է լինի աւելի համարձակ, քանզի հակառակորդը միայն այդ լեզուն է հասկանում:
Մանրամասները՝ տեսանիւթում