Ըստ թուրք լրագրողի՝ Հայաստանի ղեկավարին պէտք է պաշտպանէն Թուրքիայի յատուկ նշանակութեան ուժերը. Գեղամեան

Ըստ թուրք լրագրողի՝ Հայաստանի ղեկավարին պէտք է պաշտպանէն Թուրքիայի յատուկ նշանակութեան ուժերը. Գեղամեան

«Սրբազան պայքարի մեկնարկից յետոյ Թուրքիայում այնքան են անհանգստացած Հայաստանի դէ-ֆակտոյ վարչապետի ճատակագրով, որ քաղաքական դաշտի գրեթէ բոլոր ներկայացուցիչները վերջին օրերին հանդէս են գալիս վերջինիս աջակցող յայտարարութիւններով»,- ասում է պ.գ.թ., թիւրքագէտ Վարուժան Գեղամեանը։

Այսպէս, Թուրքիայում գործող ամենայայտնի ու մեծ լսարան ունեցող զլմ-ներից մէկի՝ Independent Türkçe-ի գլխաւոր խմբագիր եւ յայտնի լրագրող Նեւզաթ Չիչեքը երէկ իր հարցազրոյցում ասել է, որ.

«Շատ անկեղծ լինեմ, … Հայաստանի ղեկավարին (նկատի ունի՝ Փաշինեանին) պէտք է պաշտպանէն Թուրքիայի յատուկ նշանակութեան ուժերը (Թուրքիայի զինուած ուժերի էլիտար ստորաբաժանումը)»։

«Յիշեցնեմ, որ Սրբազան պայքարի դէմ են արտայայտւում նաեւ Ադրբեջանում, որտեղից եւս առաջարկում են փաշինեանին աջակցելու համար զօրքեր ուղարկել Հայաստան։

Տեղեկացէ՛ք, թէ ովքեր են աջակցում Հայաստանի իշխանութեանը եւ տեղեկացրէ՛ք այլոց»,- գրել է Վարուժան Գեղամեանը։ 

Share