Արցախի նախկին ՄԻՊ Ռուբէն Մելիքեանն իր ֆեյսբուքեան էջով քիչ առաջ տեղեկացրեց, որ բնակարանում խուզարկութիւնից յետոյ ձերբակալուել է Արցախի Ասկերան համայնքի ղեկավար Հայկ Շամիրեանը։
Ըստ Մելիքեանի դա տեղի է ունեցել` «ակնյայտ քաղաքական դրդապատճառներով»։ Այս պահին այլ մանրամասներ յայտնի չէն։
Բագրատ Սրբազանի հետ ով շփւում է, կա՛մ աշխատանքից են հեռացնում, կա՛մ այլ ռեպրեսիաներ և այլն։ Եկան տունը խուզարկեցին ու տարան։ Ցեղասպանութիւն տեսած մարդիկ են, ամեն ինչ կորցրել են, էդ ի՞նչ ֆինանսական հարց պէտք է լինի»,- ասել է նա։
Թէ ի՞նչ հիմքով է նա ձերբակալուել, այս պահին պաշտօնական տեղեկատուութիւն չկայ:
Ասկերանի քաղաքապետի ձերբակալութիւնն ակնյայտ հակաիրաւական է. այս մասին ֆեյսբուքեան իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյեանը․
«Հայաստանի իշխանութիւններն ի՞նչ գործ ունեն, ի՞նչ իրաւասութիւն ունեն արցախցի պաշտօնեաներին Արցախի պետութեան կողմից վստահուած գոյքի տնօրինման հարցերի հետ:
Դուք չէի՞ք, որ հրաժարուեցիք Արցախից»,- գրել է նա։