Յաղթանակից բացի՝ այլ տարբերակ չունենք․ ով համբերի, յաւէրժական կեանք կ’ունենայ։ Այս մասին Սուրբ Աննայ եկեղեցու բակում յայտարարել է Բագրատ Սրբազանը։ «Կիրակի օրը տեղեակ կը լինեք, թէ ի՞նչ է տեղի ունենալու առաջիկայ շաբաթուայ ընթացքում։ Մենք մի քանի օրուայ անելիք ունենք եւ այդ անելիքները մայիս ամիսը կը դարձնէն շատ լաւ ամիս»,- ասել է Սրբազանը։
Խոսելով սահմանազատման եւ Մհեր Գրիգորեանի մասին Սրբազանը աւելացրեց․
«Եթէ չեք կարողանում ընդդիմանալ, ստիպուած եք լինում հրամաններ կատարել, աւելի լաւ կը լինի հրաժարուէք ուղղակի։ Ստի գործիք դարձած Մհեր Գրիգորեանին էլ եմ նոյնը ասում։ Մհէ՛ր Գրիգորեան, դուք դարձել եք ապօրինութեան, անօրինութեան, հակասահմանադրական, հակաազգային, հակապետական այս ամբողջ գործընթացի քաւութեան նոխազը։
Ձեր գլխին է ջարդուելու ամբողջը։ Իրաւասութիւն չունէիք որեւէ ձեւով պետական այդ բարձր մակարդակի գործառնութիւնը Դու՛ք իրականացնել։ Ձեզ ստիպել ու պարտադրել են, որ դու՛ք անեք։ Դուք էլ սիրով երեւի, կամ դժկամութեամբ՝ յանձն եք առել։ Մի կողմ թողեք, հրաժարուէ՛ք այս բոլորից»,- ասել է նա։
Խոսելով վաղուայ ծրագրերի մասին նա յայտարարեց, որ վաղը նոյնպէս կը հանդիպի քաղաքական կազմակերպութիւնների եւ կուսակցութիւնների ներկայացուցիչների հետ։