Հենրիկ Մխիթարեանը բարձրաձայնել է Բաքուի բանտերում ապօրինաբար պահուող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարութեան մասին

Հենրիկ Մխիթարեանը բարձրաձայնել է Բաքուի բանտերում ապօրինաբար պահուող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարութեան մասին

Միլանի «Ինտէր»-ի կիսապաշտպան եւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի նախկին աւագ Հենրիկ Մխիթարեանը «Ինսթագրամ»-ի իր  էջում կիսուել է Ադրբեջանի կողմից գերեւարուած եւ ապօրինաբար Բաքուի բանտում պահուող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների կալանքի ժամկէտը ադրբեջանական իշխանութիւնների կողմից երկարաձգելու վերաբերեալ լուրով։

Մխիթարեանը նախկինում էլ է բարձրաձայնել ապօրինութեան մասին՝  պահանջելով ազատ արձակել Ադրբեջանում շինծու մեղադրանքներով պահուող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեանը եւ միւս գերեւարուած անձանց։

Share