Այս մարդիկ իշխանութեան են եկել, որ Հայաստանը նուիրեն Ադրբեջանին․ Մայք Սարեան

Այս մարդիկ իշխանութեան են եկել, որ Հայաստանը նուիրեն Ադրբեջանին․ Մայք Սարեան

Եթէ այս անգամ էլ մեր երկրի ամենամեծ թշնամուն չհեռացնենք իր աթոռից, վախենամ այս երկիրը եւ ժողովուրդն աւելի վատ վիճակում յայտնուի։ Alpha News-ի ուղիղ եթերում ասաց գործարար, ազգային-հասարակական գործիչ Մայք Սարեանը։

«Այս պահին Հայաստանում ոտքի ելած շարժումը վերջին շրջանում տեղի ունեցած ամենամեծ շարժումներից է։ Եթէ այս անգամ էլ մեր երկրի ամենամեծ թշնամուն չհեռացնենք իր աթոռից, վախենամ մեր երկիրը եւ ժողովուրդն աւելի վատ վիճակում յայտնուի։ Մենք արդէն հասել ենք այնտեղ, որ հարցականի տակ է՝ վաղը Հայաստանը կը լինի թէ ոչ։ Սրբազանը որպէս եկեղեցական, որպէս հոգեւոր հայր պայքարում է, որ այս շարժումը խաղաղ լինի, բախումներ չլինէն, արիւն չթափուի։ Ցաւօք, այդ ամէնը չի հասկանում հէնց Փաշինեանը։ Նա բազմաթիւ ոստիկանների բերել եւ կանգնեցրել է սեփական ժողովրդի դիմաց եւ պահանջում է բռնի ուժ կիրառել մեր հայրենակիցների նկատմամբ։ Բայց ժողովուրդն ազատ է իր խօսքն ասելու հարցում, մենք չենք ուզում հայրենի հողերը նուիրել թշնամուն»,- ասաց Սարեանը։

Նա նաեւ նշեց, որ այդ մարդիկ իշխանութեան են եկել Հայաստանը Ադրբեջանին նուիրելու համար։

«Ալիեւն ինքը վերջերս ասաց, որ խնդրել է հողերը տալ եւ Հայաստանն առանց վարանելու տալիս է։ Տպաւորութիւն է՝ այս մարդիկ իշխանութեան են եկել, որ Հայաստանը նուիրեն Ադրբեջանին։ Հայաստանի ղեկավարները նոյնիսկ չէն մտածում այդ ամէնի փոխարէն որեւէ բան պահանջել, գոնէ գերիներին վերադարձնելու մասին մտածէն։ Բայց ոչ, նրանք չէն փորձում նոյնիսկ պահանջներ ներկայացնել, չէն հարցնում՝ բա մենք ինչ ենք ստանում մեր այսքան տուածի դիմաց»,- եզրափակեց Սարեանը։

Share