Alpha News-ի հետ զրոյցում խմբագիր եւ հրապարակախօս Վաչէ Բրուտեանը Հայաստանում կատարուող գործողութիւնները որակել է որպէս անկասելի ու անշրջելի։
«Այսօր Երեւանում շատ կարեւոր գործընթաց է սկսել, որն անկասելի ու անշրջելի է։ Երբ եկան այս իշխանութիւնները, Հայաստանում արագօրէն ստեղծեցին ներքին պառակտման մթնոլորտ, որովհետեւ այդ ձեւով միայն կարող էին իրենց իշխանութեան մնալ։ Երբ պառակտում ես հասարակութիւնը, դիւրին է դառնում իշխելը։ Սա տիեզերական հաստատուած ճշմարտութիւն է»,- ընդգծել է Բրուտեանը։
Հրապարակախօսը նկատել է՝ հայ հասարակութիւնը օրը 24 ժամ տեղեկատուական աղբի մէջ է։
«Շատ յաճախ Երեւանում կամ դրսում ընկերներիս հետ երբ խօսում էի մեր ազգային հարցերի շուրջ, ասում էին՝ մեր ժողովուրդը անտարբեր է, ժեխ է, Նիկոլին գնացել, էլի քուէ են տուել։ Այս խօսակցութիւններն իրապէս տհաճ են։ Այս ժողովրդին պէտք չէ մեղադրել, որովհետեւ մեր ժողովուրդը 2018-ից ի վեր օրական 24 ժամ, տարին 365 օր տեղեկատուական աղբի ռմբակոծութեան տակ է։
Հայաստանի հանրային հեռուստաընկերութիւնը (Հ1) նայելով, կարծում ես, թէ դա Նորուեգիայի հանրային ալիքն է, կապ չունի հայկական աշխարհի իրականութեան հետ։ Բոլոր զիզի-բիզի բաները, համերգները ուրիշ հարթութեան վրայ են, Հ1-ի քաղաքական վարքագիծը կապ չունի իսկական Հայաստանի հետ»,- նշել է Վաչէ Բրուտեանը։
Նա ցաւով է նկատել, որ հայ ժողովուրդը ներքնապէս պառակտուած է, ու այսօրուայ շարժման շնորհիւ, ըստ նրա, «հնարաւորութիւն կայ մաքրուելու»։