ՀՅԴ Արևմտ. ԱՄՆի Կենտրոնական Կոմիտէի խօսքը արտասանուած Տաւուշի պաշտպանութեան ցոյցին Գլենդէլում

ՀՅԴ Արևմտ. ԱՄՆի Կենտրոնական Կոմիտէի խօսքը արտասանուած Տաւուշի պաշտպանութեան ցոյցին Գլենդէլում

Ստորև ներկայացնում ենք ՀՅԴ ԱՄՆ Արևմտեան Շրջանի Կենտրոնական Կոմիտէի խօսքը, որը Սարօ Հարունի միջոցով արտասանուեց յանուն Տաւուշի պաշտպանութեան ՀԵԴի կազմակերպած Մայիսի 8-ի ցոյցին Գլենդէլում:

Ժամանակն է Մայիսի 9-ը ետ վերադարձնել մեր ժողովրդի պատմութեան յաղթանակների օրացոյցին:

Փաշինեանական պարտուողական իշխանութեան շնորհիւ զրկուեցինք Շուշիի ազատագրման և Արցախի բանակի հիմնադրութեան տարեդարձները տօնելու հպարտութիւնից:

իսկ Այսօր Մայիս 9-ի նախկին եռատօնի սեմին աղետաբեր վարչակարգը դարձեալ պատրաստւում է նոր զիջումներ կատարելով հայրենի Տաւուշից հողեր ու գիւղեր յանձնել մե արիւնարբու թշնամուն խաղաղութիւն մուրալու սին հեռանկարով : Հեռանկար՝ որ հենց իրենց վկայութեամբ որևէ երաշխիք չունի:

Այս օրերին՝ Հայ ժողովրդի համար վճռորոշ այս  հանգրուանին մեզ համար յոյսի ու լաւատեսութեան միակ ներշնչումը մեր հայրենի ժողովրդի արդար զայրոյթն ու պայքարի ոգին է, որ ծայր է առել Տաւուշից, տարածուել ողջ հայաշխարհը և գնումէ դէպի Երևան մեր ժողովրդի արդարա ձայնը լսելի դարձնելու Երևանի ապազգային իշխանութեան և համայն աշխարհին:

ՀՅԴ Արևմտեան ԱՄՆի Կենտրոնական Կոմիտէն զօրակցում է Տաւուշից Երևան և Հայաստանից սփիւռք տարածուած պայքարին և կանգնած է հայրենի ժողովրդի կողքին յանուն մեր երկրի ու հայրենիքի ինքնիշխանութեան և հողային ամբողջականութեան հաւատալով, որ մեր ազգային իրաւունքներն ու շահերը վերականգնելու համար առաջին հերթին պէտք է Ազգային գաղափարախօսութեան հաւատարիմ հայկական իշխանութեամբ փոխարինել Փաշինեանի ապազգային իշխանութիւնը:  

ՀՅԴ Արևմտեան ԱՄՆի Կենտրոնական Կոմիտէ

Share