Յուզիչ պահ. լեգենդար Գուրգէն Մելիքեանը արտասւում է Բագրատ Սրբազանին հանդիպելիս

Յուզիչ պահ. լեգենդար Գուրգէն Մելիքեանը արտասւում է Բագրատ Սրբազանին հանդիպելիս

«Տաւուշը հանուն հայրենիքի» շարժմանը միացաւ նաեւ արեւելագէտ Գուրգէն Մելիքեանը։ Նա մօտեցաւ շարժումը գլխաւորող Բագրատ Սրբազանին։ Սրբազանը խոնարհուեց, համբուրեց Մելիքեանի ձեռքը, ինչից յետոյ Մելիքեանն արտասուեց։ Նրանք ողջագուրուեցին եւ շարունակեցին միասին քայլերթը դէպի Աբովեան։

Մելիքեանը լրագրողների հետ զրոյցում ասաց, որ իր՝ շարժմանը միանալու նպատակն այն է, որ ուժ հաղորդի շարժմանը․ «Աւելի զօրաւիգ լինենք։ Սրբազանի գործը ճշմարիտ է, սա հաեօց գործ է, մենք զինուորագրուել ենք հաեօց գործին։ Մինչեւ վերջ գնալու ենք։ Յարձակումը մեր արժեհամակարգի վրայ է եղել։ Մենք ուժ ենք գտնելու մէզ վերագտնելու համար»։


Գուրգէն Վրեժի Մելիքեան

Լեզուաբան, արեւելագէտ, իրանագէտ, հասարակական գործիչ, պրոֆէսոր, բանասիրական գիտութիւնների թեկնածու։ ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետի դեկան, Արցախի Հանրապետութեան Պաշտպանութեան բանակի գնդապետ (1996),

Կենսագրութիւն
Ծնուել է 1936 թուականի դեկտեմբերի 14-ին Իրանի Աբադան քաղաքում։ Աւարտել է Թեհրանի «Քուշեշ-Դաւթեան» եւ Աբադանի «Ադաբ» հայկական դպրոցները։ 1958 թ. ընդունուել է Երեւանի պետական համալսարանի բանասիրութեան ֆակուլտետի արեւելեան լեզուների եւ գրականութեան բաժինը, որն աւարտել է 1962 թ. եւ աշխատանքի անցել նոյն բաժնում։ 1984 թուականին պաշտպանել է թեկնածուական ատենախօսութիւն։ 1985 թ. նրան շնորհուել է դոցենտի գիտական կոչում։ 1992 թուականից նշանակուել է ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետի դեկան։ Գնդապետ Գուրգէն Մելիքեանը 1991–1994 թուականներին եղել է հրամանատարի արտաքին կապերի գծով տեղակալ։ 2008 թուականին նրան շնորհուել է պրոֆէսորի գիտական կոչում։ Գուրգէն Մելիքեանը հեղինակ է երեք տասնեակ գիտական հրապարակումների, երեք մենագրութեան եւ երկու դասագրքի։ Զբաղուել է պարսից լեզուի թարգմանական, ինչպէս նաեւ պարսկերենի հարադիր բառակապակցութիւնների, բառաքերականական, բարդ բառերի, իրանական բարբառների հետ կապուած հիմնահարցերի ուսումնասիրութեամբ։

Մասնակցութիւնը Արցախեան պատերազմին
Գնդապետ Մելիքեանը 1988-1994 թթ. գործուն մասնակցութիւն է ունեցել Արցախի ազգային-ազատագրական շարժմանը։ Արցախ է ուղարկել կապի միջոցներ, մարդասիրական օգնութիւն, մասնակցել է Մաճկալաշենի կամաւորական ջոկատի կազմաւորման, զինելու եւ հանդերձաւորելու աշխատանքներին։ Արցախեան ազատամարտի ընթացքում եղել է Ազատագրական բանակի հրամանատարի արտաքին կապերի գծով տեղակալ (1993-1999 թթ.): 1995 թ. Քաշաթաղի շրջանի վարչակազմը հիմնադրել է «Քաշաթաղի բազմազաւակ ընտանիքների Գուրգէն Մելիքեան» հիմնադրամը, որի շրջանակներում իրականացւում են հայրենասիրական-բարեգործական բազմաբնոյթ միջոցառումներ։

«Ամարաս» բարեգործական կազմակերպութեան վարչութեան անդամ, Արցախում «Արփէն» մօր եւ մանկան բժշկական կենտրոնի գործադիր տնօրէն, Արցախի հոգեւոր թեմի ատենապետ (1992 թուականից)։

Share