Ռուսաստանի հայերի միութիւնն իր անուէրապահ աջակցութիւնն է յայտնել Հայաստանում սկսուած շարժմանը

Ռուսաստանի հայերի միութիւնն իր անուէրապահ աջակցութիւնն է յայտնել Հայաստանում սկսուած շարժմանը

«Մենք պէտք է համախմբուենք եւ յաղթենք». ՌՀՄ-ն իր անուէրապահ աջակցութիւնն է յայտնել Հայաստանում սկսուած շարժմանը

Ռուսաստանի հայերի միութիւնն իր անուէրապահ աջակցութիւնն է յայտնել Հայաստանը մաքրելու գործընթացին եւ կոչ է արել իւրաքանչիւր հայի՝ անկախ սոցիալական վիճակից, կուսակցական պատկանելութիւնից եւ բնակութեան վայրից, միանալ Բագրատ Սրբազանի գլխաւորած հայրենասիրական շարժմանը:

«Մայիսի 9-ը իւրայատուկ օր է մէզ համար՝ ոսկէ տառերով գրուած հայ ժողովրդի պատմութեան մէջ։ Սա խորհրդային ժողովրդի ֆաշիզմի դէմ տարած Մեծ Յաղթանակի օրն է, որը Հայրենիքին տուեց Խորհրդային Միութեան չորս հայ մարշալ եւ նաւատորմի մէկ ծովակալ, ԽՍՀՄ 106 հերոս: Սա Շուշիի գրաւման օրն է։ Սա մեր հայրերի ու պապերի, մեր քաջարի մարտիկների հերոսական ճակատագրով ու արեամբ նուաճուած յիշողութիւնն ու հպարտութիւնն է իր եւ իր հայրենիքի հանդէպ, որը մէզանից փորձում են խլել 2018 թուականից՝ Փաշինեանի թիմի իշխանութեան գալու պահից։

Չկայ որեւէ անձնական ամբիցիայ, համակրանք եւ հակակրանք, որն այսօր կարդարացներ այսօրուայ անտարբերութիւնն ու չմասնակցելը Հայաստանի ազատագրման շարունակուող գործընթացին: Սա վերաբերում է բոլորին.. Վաղը շատ ուշ կը լինի:


Մեր ժողովուրդը սկսում է գիտակցել, թէ ինչ ցինիկ խաղերի, մանիպուլեացիաների ու խաբեութեան զոհ Է դարձել։ Մենք ունենք բոլոր ուժերն ու ռեսուրսները՝ իրավիճակը փոխելու եւ ապացուցելու, որ ոչ ոք Փաշինեանին մանդատ չի տուել հակաժողովրդական եւ հակասահմանադրական գործողութիւններ կատարելու, մեր հարուստ պատմութիւնն ու աւանդոյթները ուրանալու, արցախցիներին, կիրանցիներին եւ ոսկեպարցիներին, իսկ վաղը, հնարաւոր է, շիրակցիներին, ապարանցիներին եւ երեւանցիներին հայրենիքից վտարելուց հրաժարուելու համար։ 1945թ. մայիսի 9-ին եւ 1992թ. մայիսի 9-ին մենք յաղթեցինք, որովհետեւ միասին էինք՝ միաւորուած ընդհանուր ճակատագրով եւ հայրենիքի հանդէպ սիրով: Եւ հիմա՝ 2024 թուականի մայիսի 9-ին, մենք պէտք է համախմբուենք, որպէսզի մաքրուենք եւ յաղթենք»,- ասւում է ՌՀՄ յայտարարութեան մէջ։

Share