Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին այցելել է Շուշի. յայտնում են ադրբեջանական լրատուամիջոցները:
Դեսպանը, որ օրեր առաջ յայտարարել էր, թէ չի մեկնում Շուշի, քանի որ չի ուզում ինչ-որ մէկի կազմակերպած շոուի մասը կազմել, այսօր յայտարարել է, թէ այս ճամփորդութեանը պատրաստուել է գրեթէ երկու ամիս:
Դիւանագէտը նշել է, թէ իրեն ու կնոջը Շուշիում ջերմ են ընդունել, իսկ ինքն այսօր կը մեկնի նաեւ Ֆիզուլի՝ հանդիպելու դեսպանատան կողմից իրականացուող անգլերենի ուսուցման ծրագրերին մասնակցող ուսուցիչներին հանդիպելու: