Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է

Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է

Հայ առաքելական եկեղեցու առաքելութիւնն է ազգին առաջնորդել դէպի ճշմարտութեան լոյսը եւ կասեցնել կործանման ընթացքը: Բագրատ Սրբազանն այսօր առաջնորդում է այս տրամաբանութեամբ՝ միաւորել մարդկանց, տանել ներքին համերաշխութեան:

Չի կարելի անվերջ չարաշահել մարդկանց ազնւութիւնը, վախեցնել պատերազմներով եւ աղէտներով: Նրանք, ովքեր խաբում են, մոլորեցնում, ահաբեկում մեր հայրենակիցներին, չէն կարող անպատասխան շարունակել իրենց գործը: Հանուն ինչի՞, հանուն նոր կորուստների՞ ու նոր աղէտների՞։

Մեր հայրենիքին սպառնացող վտանգը չի սկսւում եւ առաւել եւս չի աւարտւում միայն Տաւուշով, իսկ օրակարգը միայն Տաւուշի չորս գիւղերի մեր հայրենակիցների պայքարը չէ։ Սա ճշմարտութեան եւ արդարութեան, արժանապատուութեան շարժում է: Սա հասարակ մարդկանց, սովորական մարդկանց՝ իրենց սովորական ու նուիրական երզանքների մասին շարժում է։ Այս շարժումը բոլորիս մասին է, իւրաքանչիւրի մասին է։ Յենց այդ պատճառով այն չունի պարտուելու հնարաւորութիւն։ Մի պահի բոլորը այս շարժման մաս են կազմելու. Սրբազանի «Մի խխունջուէքը» վերաբերում է ԲՈԼՈՐԻՆ եւ այն արդէն մտնում է բոլորի տները։ Մի թաքնուէք ձեր կոմֆորտի, գոյքերի, նիւթականի եւ մասնաւոր շահերի հետեւում:

Էլինար Վարդանեան

Այլընտրանքային նախագծեր խումբ

ՀՀ ԱԺ պատգամաւոր

Share