Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը դեռ դառը պտուղներ է բերելու.Արմէն Ռուստամեան

Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը դեռ դառը պտուղներ է բերելու.Արմէն Ռուստամեան

Հայաստանի իշխանութիւնների կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը դեռ դառը պտուղներ է բերելու. «Դիւանագէտների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի կազմակերպած «Հայաստանի արդի մարտահրաւէրները եւ դրանց յաղթայարման այլընտրանքային ուղիները» կլոր սեղան-քննարկման ժամանակ ասել է ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանը։

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի յանձնումը աւելացրել է անվտանգութեան ոլորտի մարտահրաւէրները, Ադրբեջանը Հայաստանը կը ներկայացնի որպէս ագրեսոր, նոյնը վերաբերում է Տաւուշի գիւղերին, եւ փոխանակ Երեւանը էթնիկական զտումների մէջ մեղադրի Բաքուին, դեռ հայկական կողմին կմեղադրէն դրանում։

Նրա խօսքով՝ չի կարելի թոյլ տալ, որ բանը հասնի անշրջելիութեան կէտին, իսկ դրա համար պէտք է ձեւաւորուի հանրային համախմբում, ամրապնդուի անվտանգութեան ոլորտը եւ վարուի ակտիւ դիւանագիտութիւն։

Ռուստամեանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղից բացի յարձակումներ են կատարւում Հայաստանի երկու այլ օբյեկտների վրայ, որոնցով նա հետաքրքիր է արտաքին աշխարհին, խօսքը Սիւնիքի եւ Հայկական ԱԷԿ-ի մասին է։

«Ամենագլխաւոր հարցը. կարո՞ղ ենք արդյօք պահպանել մեր ինքնութիւնը։ Ժողովրդի մէջ քարոզչութիւն է իրականացւում, որպէսզի ապացուցուի մեր իբր անզօրութիւնը։ Թուրքիան եւ Ադրբեջանը խնդիր են դրել զրկել մէզ ուժի արտաքին աղբիւրներից, իսկ Հայաստանի իշխանութիւնները չորացնում են այդ աղբիւրները ներսից։ Յենց դրանով է պայմանաւորուած անվերջ զիջումների շղթան։ Իշխանութիւնների կրածիքով՝ Հայաստանի անվտանգութեան համակարգի երաշխաւորներն են Թուրքիան եւ Ադրբեջանը։ Ժողւուրդն ընդունո՞ւմ է, որ այդ դերում պէտք է լինէն Թուրքիան եւ Ադրբեջանը։ Նման ապագայ նա պատկերացնո՞ւմ է»,- ընդգծել է պատգամաւորը։

Նրա կարծիքով՝ եկել է ճշմարտութեան պատմական պահը, որպէսզի հայ ժողովուրդը ապացուցի իր կենսունակութիւնը։

Մանրամասները՝ տեսանիւթում

Share