Հայ Երիտասարդաց Դաշնակցութիւնը կազմակերպել է Տաւուշի շտապ փրկութեան ցոյց

Հայ Երիտասարդաց Դաշնակցութիւնը կազմակերպել է Տաւուշի շտապ փրկութեան ցոյց

Գլենդել, Քալիֆորնիա.- Հինգշաբթի, Մայիս 2-ին, երեկոյեան ժամը 7ին, Գլենդելի հայկական հիւպատոսարանին մօտ (346 N. Central Ave., Glendale, CA 91203) Արեւմտեան Միացեալ Նահանգների Հայ Երիտասարդաց Դաշնակցութիւնը (AYF-WUSA) հրատապ բողոքի ցոյց է կազմակերպել: Բողոքի ցոյցի նշանաբանն է՝ «Փրկենք Տաւուշը եւ զօրակցենք հայրենիքում բողոքողներին»: Տաւուշի հայութիւնը 11 օր շարունակ բողոքում է իրենց տների Ադրբեջանին յանձնման դէմ որը իրագործւում է Նիկոլ Փաշինեանի կողմից վերջերս կայացրած որոշման համաձայն։

Հինգշաբթի, Մայիս 2-ին, երեկոյեան ժամը 7ին, Գլենդելի հայկական հիւպատոսարանին մօտ

346 N. Central Ave., Glendale, CA 91203

Հրամայական է, որ Լոս Անջելեսի ամերիկահայերը միանան Արեւմտեան Միացեալ Նահանգների երիտասարդութեանը` հայ ժողովրդի յենակէտին, եւ հանդէս գան Հայրենիքի մեր եղբայրներին եւ քոյրերին ցոյց տալու, որ իրենց ջանքերը ճանաչւում եւ զօրակցում է գտնում ամբողջ հայ աշխարհում և սփիւռքում։ ՀԵԴն կոչ է անում իւրաքանչիւր հայի ներկայ լինել այս հինգշաբթի՝ միանալ մէզ՝, որ թէ՛ Հայաստանի, թէ՛ Ադրբեջանի կառավարութիւնները լսեն մեր ձայնը եւ ողջ Հայաստանում ինքնիշխանութեան իրաւունքի համար բողոքող մեր ժողովուրդը իմանայ, որ ունի մեր աջակցութիւնը:

1933 թուականին հիմնադրուած Հայ Երիտասարդների Դաշնակցութիւնը (AYF) ամենամեծ եւ ամենազդեցիկ հայ-ամերիկեան երիտասարդական կազմակերպութիւնն է։ Ունենալով մասնաճիւղեր Միացեալ Նահանգներում եւ հարակից կազմակերպութիւններ ամբողջ աշխարհում՝ AYF-ն ակտիւօրէն ձգտում է առաջ մղել բոլոր ամերիկահայ երիտասարդների սոցիալական, քաղաքական, կրթական եւ մշակութային իրազեկութիւնը:

Share