«Հայաստանը պէտք է փոխի Սահմանադրութիւնը, հրաժարուի Արարատ լեռը որպէս խորհրդանիշ օգտագործելուց եւ ցամաքային կապ ապահովի Ադրբեջանի արեւելեան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ»․ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այս բոլոր յայտարարութիւնները հնչեցին այսօր՝ տարեվերջին Բաքւում կայանալիք COP 29 բնապահպանական համաժողովին ընդառաջ կազմակերպուած քննարկման ժամանակ։
«Հայերը պէտք է փոխէն իրենց Սահմանադրութիւնը։ Ես դա ասում եմ ոչ այն պատճառով, որ ցանկանում են խառնուել այլ երկրի ներքին գործերին։ Ես դա ասում եմ, որովհետեւ Հայաստանի Սահմանադրութեան տեքստում յիշատակուած է Անկախութեան հռչակագիրը, որում էլ, իր հերթին, գրուած է, որ այսպէս կոչուած Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է։ Ինչպե՞ս մենք կարող ենք խաղաղութեան պայմանագիր ստորագրել, երբ նրանք Սահմանադրութեան մէջ նման յիշատակում ունեն։ Այնպէս որ, երբ ես ասում եմ, որ նրանք պէտք է փոխէն Սահմանադրութիւնը, ոչ թէ որովհետեւ ես կոպիտ եմ եւ ամբարտաւան, այլ որովհետեւ դա նախապայման է», — յայտարարում էր Ալիեւը։