Շուշիի շրջանի Քարի տակ գիւղը Ադրբեջանը լիովին ջնջել է գէտնի վրայից

Շուշիի շրջանի Քարի տակ գիւղը Ադրբեջանը լիովին ջնջել է գէտնի վրայից

Արցախի Հանրապետութեան Շուշիի շրջանի Քարի տակ գիւղը Ադրբեջանը լիովին ջնջել է գէտնի վրայից, յայտնել է պատմաբան Տարոն Յակոբեանը։

Գիւղը հիմնադրուել է 1700 թուականների առաջին քառորդում: Այստեղ են տեղափոխուել Բերդաձորի գաւառի Խծաբերդ եւ Դիզակի գաւառի Թաղլար գիւղերից մի շարք գերդաստաններ:

Քարին տակ գիւղի համայնապատկերը 19-րդ դարում

1992 թուականի յունուարի 26-ին ադրբեջանցիները գիշերը գրոհել էին գիւղը։ Հայերի կողմից Քարինտակի ինքնապաշտպանութիւնը գրագէտ կազմակերպելու շնորհիւ նրանք պարտութեան մատնեցին ադրբեջանական զօրամիաւորումներին եւ ստիպեցին նահանջել՝ թողնելով զէնքը, կրելով 90-ից աւելի կորուստ։ Այդ օրը նշւում է որպէս Քարին տակի ճակատամարտի օր։ Ադրբեջանցիները անուանեցին գիւղը «Արիւնոտ ձոր»։

2020 թուականի պատերազմի հետեւանքով գիւղը հայաթափուել եւ անցել է Ադրբեջանի զինուած ուժերի վերահսկողութեան ներքոյ։

Իր գրառման վերջում պատմաբանն աւելացրել է՝ Յիշեցի Հիւգոյի յայտնի խօսքերը. «Այստեղով թուրքերն են անցել, քանզի չորս կողմը սուգ է ու աւեր, ամէն ինչ պղծուած է եւ աւերուած, այստեղով թուրքն է անցել»:

Share