Բաւրայում փակուել է նաեւ ՀՀ ելքի 2-րդ ճանապարհը

Բաւրայում փակուել է նաեւ ՀՀ ելքի 2-րդ ճանապարհը


ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտէի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Մհեր Մելքոնեանը Yerkir.am-ին տեղեկացրեց, որ այսօր՝ ապրիլի 22-ին, Շիրակի մարզի բնակիչները սահմանային Բաւրայ գիւղի միջպետական անցակէտում փակել են ՀՀ-Վրաստան մայրուղին, որը Բագրատաշենի հետ միասին հանդիսանում է ՀՀ ելքի հիմնական ճանապարհներից մէկը:

«Այս պահին մօտ մէկ ժամ է, ինչ փակ է ճանապարհը: Ճանապարհը փակելով՝ Շիրակի մարզի բնակիչներն իրենց աջակցութիւնն են յայտնում Տաւուշում պայքարող իրենց հայրենակիցներին: Բնականաբար՝ խնդիրը միայն Տաւուշի մարզին չի վերաբերում, այն համահայաստանեան, համահայկական է, եւ մենք բոլոր միջոցներով պէտք է պայքարէնք ի պաշտպանութիւն մեր երկրի սահմանների անձեռմխելիութեան», — յայտարարեց Մհեր Մելքոնեանը:

Share