VOA
Ապրիլի 17-19-ը Մեծ Եօթնեակի (G7) երկրների արտգործնախարարները եւ ԵՄ բարձր ներկայացուցիչը հանդիպել են Իտալիայի Կապրի կղզում՝ Ուկրաինայի պատերազմն ու այլ գլոբալ խնդիրներ քննարկելու համար:
Իտալիայում կայացած հանդիպման արդիւնքում G7 երկրների արտգործնախարարներն ընդոնել են համատեղ յայտարարութիւն, ուր անդրադարձել են նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ յարաբերութիւններին:
«Մենք յորդորում ենք Հայաստանին եւ Ադրբեջանին լիովին յանձնառու մնալ խաղաղ գործընթացին՝ արժանապատիւ եւ տեւական խաղաղութեանը հասնելու համար՝ հիմնուած ուժի չկիրառման, ինքնիշխանութեան յարգման, սահմանների անձեռնմխելիութեան եւ տարածքային ամբողջականութեան սկզբունքների վրայ», ասուած է Իտալիայի Կապրի կղզում Մեծ Եօթնեակի խմբի (G7) երկրների արտգործնախարարների հանդիպման եզրափակիչ յայտարարութեան տեքստում: «Մենք յիշատակում ենք 2023 թուականի դեկտեմբերի 7-ին կողմերի միջեւ հրապարակուած Համատեղ յայտարարութիւնը եւ յորդորում ենք նրանց պահպանել համագործակցութեան այդ ոգին իրենց յետագայ փոխգործակցութիւններում։ Յետագայ էսկալացիան անընդունելի է»,- նշել են G7 երկրների արտաքին գերատեչութեան ղեկավարները:
Յիշեցնենք, որ ապրիլի 17-19-ը Մեծ Եօթնեակի (G7) երկրների արտգործնախարարները եւ ԵՄ բարձր ներկայացուցիչը հանդիպել են Իտալիայի Կապրի կղզում՝ Ուկրաինայի պատերազմն ու այլ գլոբալ խնդիրներ քննարկելու համար: Բանակցոթիւնների արդիւնքում Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Միացեալ Թագաւորութեան եւ ԱՄՆ-ի արտաքին գերատեսչութիւնների ղեկավարները եւ Եւրամիութեան բարձր ներկայացուցիչը ընդունել են համատեղ յայտարարոթիւն, ուր «Հարաւային Կովկաս» վերնագրուած հատուածում անդրադարձել են նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ յարաբերութիւններին եւ բանակցային գործընթացին:
Յայտարարութիւնն ընդգծում է. «Մենք կոչ ենք անում Ադրբեջանին լիովին կատարել միջազգային մարդասիրական իրաւունքով ստանձնած պարտաւորութիւնները եւ խրախուսել համապատասխան քայլեր՝ իրենց տները վերադառնալու ցանկութիւն ունեցող փախստականների եւ տեղահանուածների անվտանգ, արժանապատիւ եւ կայուն վերադարձը ապահովելու համար»։
Յայտարարութեան մէջ նաեւ ասուած է. «Մեծ եօթնեակը» եւ նրա անդամները պատրաստ են նպաստել յետագայ կառուցողական շփումներին բոլոր մակարդակներում, յատկապէս ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի կողմից տրամադրուած բանակցային հաստատուած ձեւաչափերում, որոնց մշտական ջանքերը մենք բարձր ենք գնահատում:
Մենք վերահաստատում ենք 1991 թուականի Ալմայ Աթայի հռչակագրին յանձնառութեան կարեւորութիւնը, որով Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմեանց տարածքային ամբողջականութիւնն ու ինքնիշխանութիւնը։ Մենք խրախուսում ենք աւելի մեծ տարածաշրջանային համագործակցութիւն եւ բոլոր սահմանների վերաբացում, ներառեալ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը»,- ասուած է յայտարարութեան տեքստում: