ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորների այցելութիւններ

ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորների այցելութիւններ

Ապրիլի 13-ին՝ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորները Վայք եւ Եղեգնաձոր քաղաքներում հանդիպել են մեր հայրենակիցներին, քննարկել երկրում ստեղծուած իրավիճակը, լսել նրանց տեսակէտները, պատասխանել յուզող հարցերին:

Մարզային հանդիպումների շրջանակում, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներն ապրիլի 13-ին եղել են Վայոց Ձորում։ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը Վայքում նախատեսուած հանդիպմանն անդրադարձել է մեր երկրի ներքին ու արտաքին սպառնալիքներ՝ ընդգծելով, որ եթէ չկարողանանք երկիրը վերադարձնել ազգային ուղեգիծ, ունենալու ենք նոր կորուստներ։

Ընդդիմադիր գործչի խօսքով՝ Փաշինեանի վարչախումբը նոյն այն քաղաքականութիւնը, որն Արցախի հարցում իրականացրեց, հիմա էլ որդեգրել է Հայաստանի նկատմամբ։ 

Մանրամասն՝ տեսանիւթում

Share