Վարազդատ Լալայեանը՝ աշխարհի գաւաթակիր

Վարազդատ Լալայեանը՝ աշխարհի գաւաթակիր

Վարազդատ Լալայեանը նուաճեց աշխարհի գաւաթակրի տիտղոսը։ Թաիլանդի Պհուկետ քաղաքում անցկացուած ծանրամարտի աշխարհի գաւաթի խաղարկութեան վերջին մրցումային օրը մրցահարթակ դուրս եկան տղմարդկանց +109 կգ քաշային կարգի ներկայացուցիչները:

Աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, Եւրոպայի չեմպիոն եւ կրկնակի փոխչեմպիոն Վարազդատ Լալայեանը երկամարտում հաւաքեց 463 կգ (210+253): Նա նաեւ փոքր ոսկէ մեդալներ նուաճեց երկու վարժութիւններում։

Կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսեանը երկամարտի 440 կգ (195+245) արդիւնքով գրաւեց չորրորդ տեղը։

Երկրորդ տեղը գրաւած իրանցի Ալի Դաւուդին Վարազդատ Լալայեանից երկամարտում յետ մնաց 9 կգ: Նրա արդիւնքն է 454 կգ (202+252):

Share