Հայաստանի անվտանգութեան լաւագոյն երաշխաւորները Ռուսաստանն ու Իրանն են, The American Conservative ամսագրի յօդուածում գրել է պէտքարտուղարութեան ռուս–ամերիկեան նախագահական երկկողմ յանձնաժողովի նախկին խորհրդական Ջեյմս Քարդէնը։
Քարդինի խօսքով՝ այս պահին ակնյայտ է, որ ԱՄՆ Ազգային անվտանգութեան խորհուրդը չի կարող եւ չի ցանկանում պատկերացնել մի աշխարհ, որտեղ Իրանն ու Ռուսաստանը գլխաւոր չարագործները չէն։ Քարդէնը նշում է, որ աշխարհի այս պատկերը նկատելիօրէն հակասում է իրականութեանը։
«Իրականում, որքան էլ դա ակնյայտ եւ առանձնապէս ոչ հաճելի լինի Վաշինգտօնի պաշտօնեաների համար, Հայաստանի անվտանգութեան լաւագոյն երաշխաւորներն են Ռուսաստանը եւ Իրանը»,- ասել է Քարդինը։
The American Committee for US-Russia Accord (ACURA)ի աւագ խորհրդական Քարդէնը նախկինում աշխատել է որպէս ԱՄՆ-Ռուսաստան երկկողմ նախագահական յանձնաժողովի եւ ԱՄՆ Պետքարտուղարութեան միջկառավարական հարցերով յատուկ ներկայացուցչի խորհրդական: Իբրև The American Conservative-ի խմբագիր , նրա յօդուածները յայտնուել են բազմատեսակ ամբիոններից, ներառեալ The Quincy Institute’s Responsible Statecraft, The Nation, The Spectator, The Guardian, The Los Angeles Times, Quartz, Brave New Europe, Asia Times և այլն…
Նա Սիմոն Վեյլ Քաղաքական փիլիսոփայութեան կենտրոնի խորհրդի անդամ է, կազմակերպութիւն որը նուիրուած է «յետազատական» աշխարհում միջազգային երկխօսութեան զարգացմանը:
Նա աւարտել է Ջոն Հոփկինսի (SAIS) համալսարանը եւ ասպիրանտուրան աշխատել Մոսկուայի միջազգային յարաբերութիւնների պետական ինստիտուտում (MGIMO):