Լեմկինի ինստիտուտը հանրութեանը կոչ է արել հայ գերիների կապակցութեամբ

Լեմկինի ինստիտուտը հանրութեանը կոչ է արել հայ գերիների կապակցութեամբ

Լեմկինի ցեղասպանութիւնների կանխարգելման ինստիտուտը միջազգային հանրութեանը կոչ է արել համոզել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ռեժիմին ազատ արձակել Բաքւում պահուող հայ ռազմագերիներին, առեւանգուած քաղաքացիական անձանց եւ ապօրինի ձերբակալուած ռազմաքաղաքական ղեկավարութեան ներկայացուցիչներին։

«Այս ձերբակալութիւնները տեղի են ունեցել 2023 թուականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դէմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից եւ դրան յաջորդած՝ նրա քաղաքացիական բնակչութեան դէմ իրականացուած ցեղասպանութեան ժամանակ։

Այս պաշտօնեաներից շատերը ձերբակալուել են 2023 թուականի ապրիլին Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից կառուցուած ապօրինի անցակէտում։ 2020 թուականից ադրբեջանական գերութեան մէջ գտնուող հայ ռազմագերիները ենթարկուել են խոշտանգումների, նուաստացումների, սպանութիւնների, անյետացումների եւ ցուցադրական դատավարութիւնների։ Դա արդէն փաստագրուած է։

Հաշուի առնելով Հարաւային Կովկասում լայնամասշտաբ պատերազմի սպառնալիքը՝ տարածաշրջանում միջազգային ակտիւ ներկայութեան անհրաժեշտութիւնը երբեք աւելի հրատապ չի եղել»,- ասւում է հաղորդագրութեան մէջ։

Լեմկինի ինստիտուտը Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների կալանքի ժամկէտի երկարաձգումը կապել է նրանց բանտարկութեան պատիժը ներպետական օրէնսդրութեամբ նախատեսուած ժամկէտից ապօրինի երկարաձգելու ծրագրերի հետ։

Share