Աւանդական ջահերով երթն այս տարի եւս կմեկնարկի Երեւանի կենտրոնից` Հանրապետութեան հրապարակից։ Տեղեկութիւնը յայտնում է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միութիւնը։
Երթը կը սկսուի ապրիլի 23-ին` ժամը 19։15-ին։
«Ինչպէս նախորդ տարիներին, այս տարի եւս բոլոր ցանկացողներին հնարաւորութիւն կտրուի երթին մասնակցել որպէս ջահակիր։ Անհարժեշտ է առցանց յայտադիմում լրացնել»,– ասուած է հաղորդագրութիւնում։
Նշէնք, որ ՀՅԴ ՀԵՄ անդամները երթից առաջ աւանդաբար այրում են Թուրքիայի եւ Ադրբեջանի դրօշները։ Դրանից յետոյ հազարաւոր մարդիկ ազգագրական երգերի ուղեկցութեամբ քայլում են դէպի Հաեօց ցեղասպանութեան յուշահամալիր` Ծիծեռնակաբերդ։
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միութիւնը երթը կազմակերպում է ամէն տարի 1999 թուականից ի վեր։